Արգելվել է «Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը
24.06.2014,
10:29
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:
«Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ի արտադրած «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, իրականացնել «Չանախ» պանրի արտադրության պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում):
Կազմակերպությունը պետք է «Չանախ» պանրի պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից 05.05.2014թ. խմբաքանակը հետ կանչի, օգտահանի կամ ոչնչացնի:
Կարգավորիչը հանձնարել է թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշով:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը պետք է համապատասխանեցվի ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հուլիսի 7-ը: