Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ամերիաբանկը 30 մլն դոլարի սքորինգային վարկեր է տրամադրել ֆիզիկական անձանց

22.11.2018, 16:35
Ֆիզիկական անձանց սքորինգային վարկավորման 10 ամիսների ընթացքում Ամերիաբանկը տրամադրել է 30 մլն դոլարի վարկեր:
 Ամերիաբանկը 30 մլն դոլարի սքորինգային վարկեր է տրամադրել ֆիզիկական անձանց

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց սքորինգային վարկավորման 10 ամիսների ընթացքում Ամերիաբանկը տրամադրել է 30 մլն դոլարի վարկեր: Այդ մասին հայտնեց Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը «Միջին և փոքր բիզնեսի զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով լիագումար քննարկմանը:

Ըստ նրա, հիմա նկատվում է ֆիզիկական աձանց վարկավորման ակտիվացում` այդ թվում հիփոթեքային վարկավորման տեսանկյունից, որտեղ նկատվում է աննախադեպ աճ:

«Երբ 10 ամիս առաջ մենք գործի դրեցինք սքորինգային վարկավորումը ֆիզիկական անձանց համար, բիզնես պլանի ցուցանիշներն աճեցին 5 և ավելի անգամ: Մենք անգամ պատկերացնել չէինք կարող այդպիսի արդյունք: Այդ գործիքի գործարկումից հետո ֆիզիկական անձանց տրամադրվել է 30 մլն դոլարի վարկ«, - ասաց նա:

Բարսեղյանը նշեց, որ դրանք միջոցների լուրջ ներհոսքերն են դեպի տնտեսություն: Նա հույս հայտնեց, որ նոր արտադրանքը` սքորինգային վարկավորումը, միջին և փոքր բիզնեսի համար նույնպես բարձր պահանջարկ կունենա:

Նա ասաց, որ Ամերիբանկն առաջին է Հայաստանում ներդրել ֆիզիկական անձանց սքորինգային վարկավորման համակարգը, իսկ հիմա նա առաջինն է այդպիսի համակարգ առաջարկում նաև միջին և փոքր բիզնեսի համար, ինչը հնարավորություն կտա բիզնեսին րոպեների ընթացքում առցանց վարկ ստանալ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–