ArCa ընկերությունը 2018 թ.-ին կսկսի սպասարկել Ճապոնիայի ու Չինաստանի վճարային համակարգերի քարտեր
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական «Armenian Card» համակարգը 2018 թ.-ին կսկսի սպասարկել Ճապոնիայի ու Չինաստանի վճարային համակարգերի քարտեր:
2018 թ.-ին մենք նախատեսում ենք նաև հնարավորություն ընձեռել «Արմենիան քարտ» ենթակառուցվածքում ճապոնական JCB համակարգի քարտերի սպասարկման համար: Սերտիֆիկացման աշխատանքները եզրափակիչ փուլում են: Այս տարի նախատեսում ենք նաև սկսել սպասարկել չինական Union Pay International համակարգի քարտերը:
2017 թ.-ի հուլիսից Հայաստանում սկսվել է ռուսական «ՄԻՐ», իսկ Ռուսաստանում հայկական «ArCa» քարտերի սպասարկումը:
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին 16-ին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից: –0–