Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Արդշինբանկն առաջարկում է 5% cashback բիզնես վարկերի վերաֆինանսավորումից

08.10.2025, 15:43
2025 թվականի սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնես վարողները կկարողանան տեղափոխել իրենց բիզնես վարկը Արդշինբանկ և ստանալ վերաֆինանսավորվող գումարի 5%-ը որպես cashback
Արդշինբանկն առաջարկում է 5% cashback բիզնես վարկերի  վերաֆինանսավորումից

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնես վարողները կկարողանան տեղափոխել իրենց բիզնես վարկը Արդշինբանկ և ստանալ վերաֆինանսավորվող գումարի 5%-ը որպես cashback: Մի քանի տարբեր բանկերում վարկեր ունենալու դեպքում հնարավոր կլինի միավորել դրանք և դրանից հետո տեղափոխել:

Արդշինբանկում վերաֆինանսավորումը վարկառուներին թույլ կտա ստանալ երկրում լավագույն տոկոսադրույքը՝ 11.5% ՀՀ դրամի դեպքում (8.5% ԱՄՆ դոլարով): Սա վարկառուներին հնարավորություն կտա թեթևացնել վարկային վճարումների ամսեկան բեռը, խնայել ժամանակ բիզնեսի ֆինանսական հոսքերը կառավարելու համար, ինչպես նաև՝ ստանալ կանխիկ գումար, որը կարող են օգտագործել իրենց հայեցողությամբ:

Ինչպես նշեցին բանկում՝ վերաֆինանսավորումը թույլ է տալիս մի քանի փոխառություններ միավորել մեկ վարկի մեջ։ Սա փաստացի նշանակում է տարբեր բանկերից տարբեր պայմաններով վերցված բիզնես վարկերը մարել նոր վարկով՝ ավելի բարենպաստ տոկոսադրույքով և անցնել նոր մարման գրաֆիկի։

Ակցիայի շրջանակում ՓՄՁ հաճախորդները կարող են օգտվել վերաֆինանսավորումից հետևյալ արտոնյալ պայմաններով.

- վերաֆինանսավորվող վարկերի նվազագույն չափըն է 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, առավելագույն չափը՝ 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,

- ֆիքսված տարեկան տոկոսադրույքն է ՀՀ դրամ՝ 11.5%, ԱՄՆ դոլար՝ 8.5%,

- վարկը տրամադրվում է մինչև 120 ամիս ժամկետով,

- մայր գումարի արտոնյալ ժամկետն է (ըստ ցանկության) մինչև 12 ամիս,

- cashback՝ վարկի գումարի 5%-ը, որը վճարվում է անմիջապես վարկի տրամադրման ժամանակ,

- տրամադրման ենթակա վարկի/երի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող անշարժ գույքի լիկվիդային արժեքի 100%-ը:

Վարկի համար կարող եք դիմել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղ: Ակցիայի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի կայքում կամ զանգահարելով 012 22 22 22 հեռախոսահամարով:

2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է մոտ 570,000, որոնց սպասարկում են ավելի քան 2300 աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող 72 մասնաճյուղերում: Բացի մասնաճյուղերում սպասարկումից, բանկն առաջարկում է հաճախորդների բոլոր կատեգորիաներին ճկուն և հուսալի հեռավար ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հարմարեցված նրանց կարիքներին:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: