Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

«ԱՌԿԱ» գործակալությունը՝ Armenia Digital Awards 2025-ի հաղթող՝ միանգամից երկու անվանակարգում

14.11.2025, 13:37
«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը դարձել է Armenia Digital Awards 2025 հեղինակավոր ազգային մրցույթի հաղթող միաժամանակ երկու հիմնական անվանակարգում
«ԱՌԿԱ» գործակալությունը՝ Armenia Digital Awards 2025-ի հաղթող՝ միանգամից երկու անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը դարձել է Armenia Digital Awards 2025 հեղինակավոր ազգային մրցույթի հաղթող միաժամանակ երկու հիմնական անվանակարգում։

Best Digital News Platform կատեգորիայում arka.am գործակալության կայքը նվաճել է «ոսկի», իսկ Best Website Redesign անվանակարգում «ոսկու» է արժանացել Armbanks.am մասնագիտացված ֆինանսական պորտալը, որը ներառված է «ԱՌԿԱ» մեդիախմբում։

«Այս մրցանակները մեր թիմի համակարգային աշխատանքի արդյունքն են և այն բանի վկայությունը, որ պրոֆեսիոնալ լրագրությունն ու թվային նորարարությունները կարող են արդյունավետ համադրվել։ Մենք հետևողականորեն զարգացնում ենք մեդիա պրոդուկտները, որտեղ վերլուծությունը, տեխնոլոգիաները և վիզուալ ձևաչափերը աշխատում են մեկ նպատակի համար՝ դարձնել շուկայի և տնտեսության մասին տեղեկատվությունը հասկանալի և օգտակար լսարանի համար», — նշել է «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը։

Armenia Digital Awards-ի կազմակերպիչները նշել են, որ 2025 թվականին մրցույթը առաջին անգամ անցկացվել է միջազգային ժյուրիի մասնակցությամբ։ Յոթ երկրների փորձագետները գնահատել են շուրջ 800 հայտ՝ մեդիայից և բլոգերից մինչև կորպորատիվ հարթակներ և e-commerce նախագծեր։

«ԱՌԿԱ» գործակալության մասին 

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալություն հիմնադրվել է 1996 թվականին և Հայաստանի առաջատար բիզնես և ֆինանսատնտեսական ԶԼՄ-ներից մեկն է։

Գործակալությունը հրապարակում է ամենօրյա լուրեր և վերլուծական նյութեր՝ տնտեսության, ֆինանսների, բանկերի, ՏՏ–ի, էներգետիկայի, տուրիզմի, կապիտալի շուկայի ոլորտներում, ինչպես նաև վարում է Armbanks.am (բանկային ոլորտ) և Arkatelecom.am (հաղորդակցություն, տեխնոլոգիաներ, ստարտաներ) մասնագիտացված պորտալները։Arka.am կայքը մշտապես ներառված է երկրի ամենամեջբերվող տնտեսական աղբյուրների շարքում և ծառայում է որպես վստահելի հարթակ մասնագիտական համայնքի, ներդրողների և բիզնես մեդիայի համար։

Armenia Digital Awards-ի մասին

Armenia Digital Awards–ն ազգային մրցանակ է թվային հաղորդակցության, տեխնոլոգիաների և մեդիայի ոլորտում, որը ստեղծվել է՝ նպատակ ունենալով նշել հայկական ընկերությունների, բրենդների և մասնագետների հաջողությունները թվային տրանսֆորմացիայի ոլորտում։

Մրցանակն ընդգրկում է ուղղությունների լայն շրջանակ՝ digital-մարկետինգից, վեբ-դիզայնից և կոնտենտ-նախագծերից մինչև fintech, e-commerce և մեդիա նորարարություններ։ Մրցույթի հիմնական առաքելությունն է խթանել որակի և նորարարությունների մշակույթը հայկական թվային միջավայրում, խրախուսել լավագույն պրակտիկաները և բարձրացնել տեղական նախագծերի մրցունակությունը միջազգային մակարդակում։

Առաջին մրցանակաբաշխությունը կայացել է Երևանում 2024 թվականի սեպտեմբերի 27-ին՝ միավորելով առաջատար IT-ընկերությունների, գործակալությունների, մեդիայի և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին։

АРКА