«Արմավիա» ընկերությունը մարել է «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի 20 տոկոսը
19.10.2012,
19:54
«Արմավիա» ավիաընկերությունը մարել է «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի 20 տոկոսը, որից հետո վերսկսել են չվերթեր իրականացնել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Արմավիա» ավիաընկերությունը մարել է «Զվարթնոց» օդանավակայանին ունեցած պարտքի 20 տոկոսը, որից հետո վերսկսել են չվերթեր իրականացնել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:
«Փոխանցումն արդեն արված է: Այս պահին պարտքը հասցվել է շուրջ 3 մլն դոլարի»,- ասաց նա:
«Զվարթնոց» օդանավակայանը վերջին երկու օրվա ընթացքում երկու անգամ դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության թռիչքները՝ պարտքի պատճառով: «Արմավիա» ըհնկերությունից բացատրել էին, որ օդանավակայանի ղեկավարությանը դուր չի գալիս այն փաստը, որ մոտ ապագայում ընկերությունն այլ բաժնետեր կունենա:
Ըստ «Արմավիա» ընկերության ներկայացուցիչների, մի քանի ընկերություններ և անհատներ շահագրգիռ են ընկերությունը ձեռք բերելու հարցում, և այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում:
Սա օդանավակայանի առաջին խնդիրը չէ ավիաընկերության հետ։ «Զվարթնոցն» «Արմավիայի» թռիչքները դադարեցրել էր սեպտեմբերի 20–ին` պարտքերի պատճառով։ Այնուհետև սպասարկումը վերականգնվել էր այն բանից հետո, երբ «Արմավիան» համապատասխան վճարումներ կատարեց։
2012թ.-ի մարտի 6-ին «Արմավիան» հայտնեց անժամկետ գործադուլի մասին՝ այն պատճառաբանելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կողմից սպասարկման բարձր գներով: «Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մերժել է «Արմավիայի» հավակնությունները՝ հայտնելով, որ ավիաընկերությանն արգելված է եղել չվերթեր իրականացնել դեպի Ռուսաստան և հատել ՌԴ օդային տարածքը՝ կուտակված պարտքերի պատճառով:
Այնուհետև «Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն և «Արմավիան» համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն` ավիաընկերությունը պարտավորվեց որոշակի ժամանակվա ընթացքում մարել բոլոր պարտքերը:
«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—