«Արմավիան» «Զվարթնոց» օդանավակայանին 5,536 մլրդ դոլար է պարտք. «Արմենիա. միջազգային օդանավակայաններ»
24.05.2013,
17:39
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կողմից շահագործվող «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի առջև ունեցած «Արմավիա» ավիաընկերության պարտքը կազմում է մոտ 5,536 մլն դոլար, տեղեկացրեց «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի կողմից շահագործվող «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի առջև ունեցած «Արմավիա» ավիաընկերության պարտքը կազմում է մոտ 5,536 մլն դոլար, տեղեկացրեց «Արմենիա. Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը։
«Կառավարությունն արդեն դիմել է դատարան, և երեկ երեկոյան 17 մլրդ դրամի չափով հայցի մասին տեղեկատվություն է հրապարակվել։ Մենք` որպես շահագրգիռ կողմ, միանում ենք այդ գործընթացին»,– ուրբաթ լրագրողներին հայտնեց Շխյանը։
Մայիսի 22–ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ հանրապետության կառավարությունը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, հայց է ներկայացրել դատարան ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության դեմ, այսպես կոչված, օդի հարկի գանձման հետ կապված։
Շխյանն ավելացրեց, որ դատական գործընթացի մեկնարկից անմիջապես հետո օդանավակայանը և «Արմավիայի» հետ խնդիրներ ունեցող մյուս ընկերությունները կներկայացնեն իրենց շահերը։
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը որոշում է կայացրել 2013թ.–ի ապրիլի 1–ից թռիչքները դադարեցնելու և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին։
«Արմավիա» ավիաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին և համապատասխանում է IATA միջազգային չափանիշներին: Այսօր «Արմավիա» ընկերությունը 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ է իրականացնում դեպի 20 երկիր:
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին: 0-