Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Արմավիայի» համար կառուցված «սուպերջետերը» կգնի «Մոսկովիան»

04.04.2013, 19:42
«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ–ն (ՍՔԻ–ն մտնում է «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ–ի կազմի մեջ) և «Մոսկովիա» ավիաընկերությունը նախնական համաձայնագիր են ստորագրել Sukhoi Super Jet 100 (SSJ) երկու ինքնաթիռների մատակարարման մասին, որը նախկինում նախատեսված էր «Արմավիա» ավիաընկերության համար, հաղորդում է rbc.ru–ն։
«Արմավիայի» համար կառուցված «սուպերջետերը» կգնի «Մոսկովիան»
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ–ն (ՍՔԻ–ն մտնում է «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ–ի կազմի մեջ) և «Մոսկովիա» ավիաընկերությունը նախնական համաձայնագիր են ստորագրել Sukhoi Super Jet 100 (SSJ) երկու ինքնաթիռների մատակարարման մասին, որը նախկինում նախատեսված էր «Արմավիա» ավիաընկերության համար, հաղորդում է rbc.ru–ն։

Ներկայումս ՍՔԻ–ն օդանավ է կառուցում նոր պատվիրատուի պահանջների համապատասխան։ Միաժամանակ ֆինանսական ռիսկերի նվազեցման նպատակով և «ՍՔԻ» ՓԲԸ–ն, և «Մոսկովիա» ավիաընկերությունը համատեղ մատակարարման ֆինանսավորման սխեման են որոշում։ Եթե «Մոսկովիան» չկատարի վճարման պայմանները, պայմանագիրը կարող է ընդհատվել, РБК–ին հայտնել է ՍՔԻ ներկայացուցիչը։

Պարբերականը հիշեցնում է, որ 2012թ.–ի սկզբին տեղեկացվում էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվում է երկրորդ Sukhoi Super Jet-100 ինքնաթիռից և վերադարձրել է առաջինը։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը լրագրողներին հայտնել էր, որ ավիաընկերությունը ֆինանսական դժվարություններ ունի։  

Ավելի վաղ այսօր հայտնի դարձավ, որ ՍՔԻ–ն կարող է «Աէրոֆլոտ. Ռուսական ավիաուղիներ» ԲԲԸ–ից հետ գնել Sukhoi SuperJet 100 light տեսակի 10 առաջին մատակարարված ինքնաթիռները` յուարաքանչյուր օդանավի դիմաց մոտ 19–ական մլն դոլարի դիմաց։ –0–