Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Արմենիա Վայն». գինեգործության զարգացում և ոլորտի ներդրումներ

24.06.2019, 17:57
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացում և ոլորտի ներդրումներ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։ «ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» խորագիրը կրող գործարար ընթրիքի շրջանակներում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը, գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը շեշտադրեցին ԶԼՄ-ների դերը Հայաստանում գինու մշակույթի զարգացման, գինի խմելու երբեմնի ավանդույթի վերականգման և տարածման հարցում։

Շուրջ 4 ժամ տևած քննարկման ընթացքում «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահանգն Մկրտչյանը ներկայացրեց անցած տարիներին իրականացված ներդրումային ծրագրերի, խաղողագործության և գինեգործության զարգացմանն ուղղված նախագծերի, ապագայի տեսլականի մասին, քննարկվեցին ԶԼՄ-ների հետ հետագա համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։ Վերջին 10 տարիների ընթացքում ընկերությունը զբաղվում է ոչ միայն բուն գինեգործությամբ, այլ նաև խոշոր ներդրումներ է կատարում ոլորտի, օրգանական այգիների զարգացման, գինու որակի բարձրացման համար։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կարևորեց ԶԼՄ-ների դերը գինու վերածնունդ ապրող Հայաստանի համար տեղական և միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացման, հայկական խաղողագործության հազարամյա պատմության և ավանդույթների տարածման հարցում։

армения вино

ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան նաև համտեսելու ընկերութայն կողմից արտադրվող պորտ վայնը, որի մեկնարկը տեղական և միջազգային շուկայում նախատեսվում է այս տարվա աշնանը, իսկ մինչ այդ այն այժմ իրականացվում է միայն գործարանի մառանում։

армения вино

Շատ շուտով «Արմենիա Վայն» ընկերության կողմից Հայաստանում և բազմաթիվ այլ երկրներում կներկայացնի նաև կոնյակագործության ազգային հարուստ ավանդույթների, միջազգային առաջատար տեխնոլոգիաների և նրբաճաշակ ժամանակակից լուծումների համադրմամբ ստեղծված կոնյակի նոր ապրանքանիշ, ամրապնդելով Հայաստանի որպես կոնյակագործության առաջատար երկրի վարկանիշը։ -0-