Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Աշխարհահռչակ բրենդ-ամբասադորը վարպետության դասեր կանցկացնի Երևանում

12.12.2012, 20:39
Հայաստան ժամանած աշխարհահռչակ դեգուստատոր, «Ֆինլանդիա պլատինում» ապրանքանիշի բրենդ–ամբասադոր Մարկու Ռեյտինենը Երևանում հինգշաբթի հանդես կգա վարպետության դասընթացով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Սփրինգ»  Հետազոտական և PR ընկերությունից:
Աշխարհահռչակ բրենդ-ամբասադորը վարպետության դասեր կանցկացնի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստան ժամանած աշխարհահռչակ դեգուստատոր, «Ֆինլանդիա պլատինում» ապրանքանիշի բրենդ–ամբասադոր Մարկու Ռեյտինենը Երևանում հինգշաբթի հանդես կգա վարպետության դասընթացով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին «Սփրինգ»  Հետազոտական և PR ընկերությունից:
«Մաստեր կլաս-համտեսին կմասնակցեն ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հատուկ հյուրեր՝ ռեստորանային, հյուրանոցային, առևտրի և սպասարկման, բիզնես ոլորտների, մշակույթի, լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վարպետության դասընթացը կսկսվի մամուլի ասուլիս-քննարկում ձևաչափով, որի ընթացքում Մարկու Ռեյտինենը կպատասխանի մասնագետների և լրագրողների հարցերին: Մաստեր կլասի ավարտից հետո բոլոր հյուրերը և ԶԼՄ-ների ներկայացուցիչները կհրավիրվեն համտեսի, որին կհաջորդի  Finland Vodka Cup բարմենների մրցույթը` տեղի պրոֆեսիանալ բարմենների մասնակցությամբ:

Մարկու Ռեյտինենը աշխարհահռչակ դեգուստատոր է:  17 տարի շարունակ «Ֆինլանդիա» ապրանքանիշի դեմքն է, 1999 թվականից սկսած ընկերության բրենդ–ամբասադորն է ողջ աշխարհում: Ռեյտինենը նաև «Ֆինլանդիա» օղու դեգուստացիայի գծով գլխավոր հրահանգավորողն է:
Որպես դեգուստացիայի ուսուցման գլոբալ ծրագրի ղեկավար` նա կրթում է ոչ միայն բրենդ ամբասադորներին, այլև դեգուստացիայի վարպետության դասընթացներ է անցկացնում լրագրողների, վաճառքի պատասխանատուների, բարմենների և սպառողների համար: -0-