Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Newsweek ամսագիրը նոր սեփականատեր ունի

05.08.2013, 13:19
InterActive Corp. (IAC) կորպորացիան Newsweek ամսագիրը վաճառել է թվային ԶԼՄ–ներով զբաղվող  IBT Media ընկերությանը, հաղորդում է Reuters–ը։ Գործարքի պայմանները չեն հրապարակվում, նշվում է միայն, որ այն կավարտվի մոտ օրերին։ IAC–ը կկառավարի Newsweek–ը ևս երկու ամիս։
Newsweek ամսագիրը նոր սեփականատեր ունի
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  InterActive Corp. (IAC) կորպորացիան Newsweek ամսագիրը վաճառել է թվային ԶԼՄ–ներով զբաղվող  IBT Media ընկերությանը, հաղորդում է Reuters–ը։ Գործարքի պայմանները չեն հրապարակվում, նշվում է միայն, որ այն կավարտվի մոտ օրերին։ IAC–ը կկառավարի Newsweek–ը ևս երկու ամիս։

IBT Media–ի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ Newsweek–ի գնումը չի ներառում The Daily Beast լրատվական կայքը, որի հետ ամսագիրը միացված էր IAC–ի կողմից, հայտնում է  rbc.ru–ն։

IBT Media ընկերությունը հիմնվել է 2006 թվականին, որին պատկանում են Business Times–ը, Medical Daily–ն, Latin Times–ը և iDigital Times–ը։

Newsweek–ը ձեռք է բերվել IAC ընկերության կողմից 2010 թվականին։ 2012 թվականի վերջին որոշում էր ընդունվել հրաժարվել պարբերականի թղթե տարբերակից, ինչը պայմանավորված էր գովազդի և տպաքանակի ծավալների կրճատմամբ։ Newsweek–ի վերջին տպագիր թողարկումը եղել է դեկտեմբերի 24–ին, այնուհետև ամսագիրը շարունակում էր լույս տեսնել բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Տնօրենների խորհրդի նախագահ Բարի Դիլերը 2013 թվականին ամսագրի ձեռքբերումն իր սխալը համարեց։

Այս տարի ամսագիրը նշում է 80–ամյա հոբելյանը։ -0-