Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Կովկաս Շինարարություն և վերանորոգում Էքսպո 2014» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 16-18-ին Երևանում

16.05.2014, 12:58
«Կովկաս Շինարարություն և վերանորոգում Էքսպո 2014» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 16-18-ին Երևանում, հաղորդում է ցուցահանդեսի կազմակերպիչներից LOGOS EXPO Center ընկերությունը։
«Կովկաս Շինարարություն և վերանորոգում Էքսպո 2014» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 16-18-ին Երևանում
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. «Կովկաս Շինարարություն և վերանորոգում Էքսպո 2014» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 16-18-ին Երևանում, հաղորդում է ցուցահանդեսի կազմակերպիչներից LOGOS EXPO Center ընկերությունը։

«Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվելիք ցուցահանդեսը  մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես տեղացի, այնպես էլ արտերկրյա ընկերությունների համար, լավ հարթակ է նոր արտադրանք և ծառայություններ ներկայացնելու համար։

Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչները, ավելի քան 3500 ընկերությունների պաշտոնատար անձինք և տնօրեններ։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Արդյունաբերողների և  գործարարների (Գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։--0--