Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Ֆրանսիան կարող է ընդգրկվել PSA Peugeot Citroen–ի կապիտալում սնանկությունից խուսափելու համար. ԶԼՄ

08.02.2013, 12:49
Ֆրանսիական պետությունը կարող է ընդգրկվել  PSA Peugeot Citroen–ի կազմում, եթե ընկերությունը չկարողանա ինքնուրույն կրճատել ֆինանսական կորուստները, ուրբաթ հայտնում է РИА Новости–ն` հղում անելով Ֆրանս Պրեսին։
Ֆրանսիան կարող է ընդգրկվել PSA Peugeot Citroen–ի կապիտալում սնանկությունից խուսափելու համար. ԶԼՄ
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիական պետությունը կարող է ընդգրկվել  PSA Peugeot Citroen–ի կազմում, եթե ընկերությունը չկարողանա ինքնուրույն կրճատել ֆինանսական կորուստները, ուրբաթ հայտնում է РИА Новости–ն` հղում անելով Ֆրանս Պրեսին։

Թերթի տվյալներով, Ֆրանսիայի նախագահի վարչակազմը «թույլ չի տա, որ ձեռնարկությունը սնանկանա, թեև այդ խնդիրն առայժմ արդիական չէ»։ Աղբյուրները հայտնել են, որ Ելիսեյան պալատը քննարկում է «ծայրահեղ դեպքում» ավտոարտադրողի բաժնետոմսերի մի մասը ձեռքբերելու հնարավորությունը, եթե PSA–ի սեփական կապիտալի ավելացում պահանջվի։

Միաժամանակ, ինչպես նշում է Liberation–ը, առաջարկը պետք է բխի հենց ընկերությունից։ Ֆրանսիական պետությունը PSA–ի հիմնական մրցակից Renault ընկերության գլխավոր բաժնետերն է։

Հինգշաբթի ավտոարտադրողը հայտնել է իր ակտիվների` 4.7 միլիարդ եվրոյով գների նվազման մասին 2012 թվականի ընթացքում, ինչը կարող է ֆինանսական մեծ կորուստների հանգեցնի տարվա արդյունքներով, որոնք կհրապարակվեն հաջորդ չորեքշաբթի։

Հունվարին PSA–ն համաձայնություն է ձեռք բերել 4.1 միլիարդ եվրոյի չափով սինդիկացված վարկի տրամադրման հարցում։ Վարկն ավտոարտադրողի` PSA Finance–ի ֆինանսների ամրապնդման 11.5–միլիարդանոց պլանի մի մասն է։

Պլանի շրջանակներում ընկերությունը 7 միլիարդ եվրոյի երաշխիքներ կստանա ֆրանսիական կառավարությունից, սակայն Եվրահանձնաժողովն առայժմ հավանություն չի տվել դրանց հատկացմանը։ PSA Peugeot Citroen–ը մեծությամբ երկրորդ մարդատար ավտոմեքենաների արտադրողն է Եվրոպայում Volkswagen AG–ից հետո։ Ավտոհսկան, որի շտաբ–բնակարանը Փարիզում է, հիմնվել է Peugeot–ի կողմից 1976 թվականին Citroen–ի բաժնետոմսերի 90–տոկոսանոց փաթեթի գնման միջոցով։ Ընկերության ընդհանուր հաստիքը կազմում է 186 հազար աշխատակից։

Peugeot Citroen–ը Ռուսաստանում համատեղ ձեռնարկություն ունի Mitsubishi–ի հետ Կալուգայի մարզում։ -0-