ԳԱԶ–ը նոր Chevrolet Aveo է գործարկել
05.02.2013,
12:24
«ԳԱԶ» խումբն ամերիկյան General Motors–ի հետ համաձայնագրի շրջանակներում երեքշաբթի անցել է փոքր դասի Chevrolet Aveo սեդան բեռնախցիկով ավտոմեքենայի պայմանագրային հավաքմանը, մարտի վերջին կսկսվի հեթչբեք բեռնախցիկով մոդելների հավաքումը։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԳԱԶ» խումբն ամերիկյան General Motors–ի հետ համաձայնագրի շրջանակներում երեքշաբթի անցել է փոքր դասի Chevrolet Aveo սեդան բեռնախցիկով ավտոմեքենայի պայմանագրային հավաքմանը, մարտի վերջին կսկսվի հեթչբեք բեռնախցիկով մոդելների հավաքումը։
«Ներկայում արտադրում ենք օրական 48 ավտոմեքենա։ Իսկ ապրիլին պետք է արտադրենք օրական արդեն 150 ավտոմեքենա»,– գործարկման արարողությանը հայտնել է «ԳԱԶ» խմբի ղեկավար Բու Անդերսոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ընկերության տվյալներով, ավտոմեքենաները կարտադրվեն փոքր սերիական հավաքման մեթոդով։ Արտադրության ամենամյա ծավալը կկազմի մոտ 30 հազար մեքենա, որոնք պետք է մատակարարվեն ռուսական շուկա։ Կողմերի ներդրումները համատեղ նախագծում կազմում են շուրջ 29 միլիոն դոլար, այդ թվում` GM–ի կողմից` 19 միլիոն դոլար և ԳԱԶ–ի կողմից` 10 միլիոն դոլար։
Բոլոր պահեստամասերն արտադրական հարթակ են հասնում Հարավային Կորեայից, բայց GM–ը մտադիր է աստիճանաբար ավելացնել տեղայնացման մակարդակը։ Կազմակերպված արտադրական հարթակը Եվրոպայում միակն է Chevrolet Aveo–ի թողարկմամբ։ Ռուսաստանում 2012 թվականին Chevrolet ավտոմեքենաների վաճառքները կազմել են 205 հազար մեքենա (աճը`18%)։ Ռուսաստանը GM–ի համար իրացման մեծությամբ չորրորդ շուկան է։
ԳԱԶ–ը համագործակցում է նաև Volkswagen գերմանական ավտոմոբիլային կոնցեռնի հետ` 2012 թվականի դեկտեմբերին ԳԱԶ–ի հզորություններով սկսվել է Skoda Yeti–ի հավաքումը, գերմանական կոնցեռնի ռուսական «դուստրը» ծրագրում է Նիժնի Նովգորոդում գործարկել նաև Skoda Octavia և Volkswagen Jetta փոքրահանգույց հավաքում։ Ծրագրվում է, որ արտադրության ընդհանուր ծավալը 2014 թվականին կկազմի տարեկան 100 հազար ավտոմեքենա. Ներդրումները կազմել են 300 միլիոն եվրո։
ԳԱԶ խումբը Ռուսաստանի խոշորագույն ավտոմեքենաշինական հոլդինգն է։ Արտադրում է թեթև և միջին ծանրության կոմերցիոն ավտոմեքենաներ, ծանր բեռնատարներ, ավտոբուսներ, մարդատար ավտոմեքենաներ, ուժային ագրեգատներ և ավտոբաղադրիչներ։ Հիմնական բաժնետերը «Ռուսկիե մաշինի» մեքենաշինական հոլդինգն է, որն ընդգրկված է «Բազային տարր» բիզնես խմբի կազմում։ Շտաբ բնակարանը Նիժնի Նովգորոդում է։ -0-