Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայ և ռուս ձեռներեցները Երևանում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկում

22.10.2014, 13:37
Երևանում չորեքշաբթի հայ-ռուսական գործարար հանդիպում է մեկնարկել, որին մասնակցում են Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության, արտահանման աջակցության ռուսական տարածաշրջանային կենտրոնների, ինչպես նաև հայկական և ռուսական ձեռնարկությունների ներկայացուցիչները:
Հայ և ռուս ձեռներեցները Երևանում համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկում
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում չորեքշաբթի հայ-ռուսական գործարար հանդիպում է մեկնարկել, որին մասնակցում են Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության, արտահանման աջակցության ռուսական տարածաշրջանային կենտրոնների, ինչպես նաև հայկական և ռուսական ձեռնարկությունների ներկայացուցիչները:
Միջոցառումն անցկացվում է «Ռուսական ձեռնարկությունների գործարար առաքելությունը Երևանում» ծրագրի շրջանակում:

Միջոցառման ընթացքում Երևանի առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի մուտքից հետո ԵՏՄ հարաբերությունների ակտիվացում է սպասվում Հայաստանի, Ռուսաստանի և ԵՏՄ-ի մյուս անդամների ձեռնարկությունների միջև:

«ԵՏՄ Հայաստանի մուտքի ֆոնին մենք հետաքրքրություն ենք տեսնում օտարերկրյա ընկերությունների կողմից: Այստեղ ներկա էին բիզնեսի ներկայացուցիչներ Իրանից, մեր հայրենակիցները Սիրիայից, ամսվա սկզբին մենք պատվիրակություն ենք սպասում Լիտվայից: Այս ամենը կապված է նոր տնտեսական պայմաններում իրականացվող աշխատանքի հետ», - ասաց Մարտիրոսյանը:

Երևանի քաղաքապետարանի ներդրումների վարչության պետ Արմեն Հարությունյանի խոսքերով՝ շփման նման ձևաչափը ավելի հետաքրքիր տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի և Ռուսաստանի ձեռներեցներին:

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում նման հանդիպումներին և հայ ձեռներեցներին տրամադրում է այս հարցում անհրաժեշտ տեղեկատվությունը», - ասաց Հարությունյանը:

Գործարար հանդիպումը կայացել է Երևանի ԱԱՊ-ի, Կուրգանի, Օմսկի և Նիշնի Նովգորոդի արտահանման աջակցության տարածաշրջանային կենտրոնների նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակն է աջակցել երկու երկրների ձեռներեցների փոխադարձ և արդյունավետ առևտրային համագործակցությանը:

Հայաստան են ժամանել ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են ջեռուցման համակարգերի, ճանապարհային և շինարարական տեխնիկայի, մետաղական զսպանակների, ապակու, հատուկ նշանակության տեխնիկայի, քիմիական և նավթաքիմիական նյութերի, հատուկ սարքավորումների արտադրությամբ:

Առաքելությունը Երևանում կգտնվի 5 օր: Առաջին երկու օրը «բանակցությունների հարթակ» ձևաչափում տեղի կունենան մոտ 90 երկկողմ հանդիպումներ:-0-