Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Հարմար պահ չի լինի, պետք է սկսել հիմա»․ հայ փորձագետը նշել է ներդրում սկսելու համար անհրաժեշտ հիմնական պայմանները

29.10.2025, 14:01
Պետք չէ հետաձգել ներդրում կատարելը՝ սպասելով «հարմար պահի», այն երբեք չի լինի, վստահ է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը
«Հարմար պահ չի լինի, պետք է սկսել հիմա»․ հայ փորձագետը նշել է ներդրում սկսելու համար անհրաժեշտ հիմնական պայմանները

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Պետք չէ հետաձգել ներդրում կատարելը՝ սպասելով «հարմար պահի», այն երբեք չի լինի, վստահ է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը։

«Պետք է հասկանալ, որ շուկան պատմական տեսանկյունից անընդհատ աճում է։ Հետևաբար, երբ ինչ-որ մեկն ասում է. «Սպասում եմ հարմար պահի՝ սկսելու համար», մենք միշտ պատասխանում ենք, որ հարմար պահ երբեք չի լինի», – հայտարարել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Այս կապակցությամբ նա պարզաբանել է, որ կա մի տերմին, որը կոչվում է «բաց թողնված շահ», երբ, օրինակ, վեց ամիս անց հասկանում ես, որ պետք է սկսեիր այն ժամանակ։

«Հետևաբար պետք է սկսել հենց հիմա։ Շուկան զարգանում է, առաջ է շարժվում, աճում է, և երբեք չի լինի ավելի հարմար ժամանակ, քան հիմա» – ընդգծել է Խաչատրյանը։

Ներդրումներ սկսելու հիմնական պայմանները թվում փորձագետը նշել է նպատակի, սկզբնական գումարի և ներդրումների ռազմավարության առկայությունը։

«Շատ մարդիկ ուզում են ամեն ինչ և միանգամից, բայց նրանք պետք է հասկանան, որ շուկան այլ կերպ է գործում։ Պետք է ունենալ այս գործընթացի երկարաժամկետ ըմբռնում», – նշել է նա։

Խաչատրյանը նաև կարևորել է ֆինանսական գրագիտությունը ներդրման ռազմավարության ձևավորման համար։

Ամբողջական հոդվածին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով