Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը 961 մլն դրամ կներդնի ելակի ջերմոցի կառուցման համար

14.11.2025, 17:49
Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն իսկ ներդրվել է 255 մլն դրամ
Հայաստանը 961 մլն դրամ կներդնի ելակի ջերմոցի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբեր․/ԱՌԿԱ /. Ուրբաթ օրը կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «ԴՆԿ-տեխնոլոգիա ԱՄ» ընկերությանը, որը նախատեսում է 706 մլն դրամ ներդնել ելակի աճեցման համար նախատեսված ջերմոցների կառուցման մեջ։

Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն իսկ ներդրվել է 255 մլն դրամ։

Ներդրումների մոտ 60%-ը նախատեսված է հիմնական միջոցների ձեռքբերման համար, մնացածը՝ շինարարարական աշխատանքների, հումքի և պարագաների համար։

Նախատեսվում է ստեղծել 32 նոր աշխատատեղ։

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 27.4 մլն դրամ։