Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին երկու տարում արմատական փոփոխություններ չեն նկատվել. «Ակցեռնի» ղեկավար
01.11.2012,
16:29
Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում արմատական փոփոխություններ չեն նկատվել, քանի որ դրա համար, նախևառաջ, գոյություն ունի ֆինանսական օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ակցեռն» անշարժ գույքի կոչպորացիայի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում արմատական փոփոխություններ չեն նկատվել, քանի որ դրա համար, նախևառաջ, գոյություն ունի ֆինանսական օրենսդրության փոփոխության անհրաժեշտություն, հինգշաբթի լրագրողներին ասաց «Ակցեռն» անշարժ գույքի կոչպորացիայի ղեկավար Հակոբ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ դրա համար հանրապետության ղեկավարությունն առաջին հերթին պետք է հեշտացնի հիփոթեքային վարկավորման պայմանները, ընդ որում՝ ինչպես կառուցապատողների, այնպես էլ անշարժ գույքի գնորդների համար:
«Իհարկե, դա ռիսկի գործոնների ավելացում է ենթադրում, սակայն արդյունքում մենք անշարժ գույքի շուկայի ակտիվացում կստանանք»,- նշեց նա:
Հանրապետության անշարժ գույքի շուկայի զարգացմանը խոչընդոտող մյուս գործոնների թվում Բաղդասարյանը հիշեցրեց շինարարության ծավալների կրճատումը, վերջին 1,5-2 տարիների ընթացքում ավելացած շինարարական նյութերի գները:
Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ չնայած Սիրիայից հայրենակիցների Հայաստան ներգաղթելու պատճառով անշարժ գույքի շուկայի ակտիվացման կանկախտեսմանը, նրանց` հայրենիք ժամանելուց ի վեր այդ ոլորտում հատուկ փոփոխություններ չեն եղել:
Ըստ նրա՝ դա կարող է կապված լինել նրա հետ, որ հանրապետություն ներգաղթած սիրիահայերի 90 տոկոսը (շուրջ 5 հազար մարդ) կամ համոզված են, որ առաջիկայում կկարողանան վերադառնալ Սիրիա, կամ պատրաստվում են այլ երկրներ ներգաղթել, ինչի կապակցությամբ գերադասում են Հայաստանի անշարժ գույքի հետ գործառույթներ չանցկացնել:
Բաղդասարյանը նշեց նաև, որ տվյալ պահին անշարժ գույքի շուկայի լճացումը պայմանավորված է նաև առաջիկա նախագահական ընտրություններով:
«Նախընտրական ժամանակահատվածը բացասաբար է անդրադառնում անշարժ գույքի շուկայի վրա, քանի որ այդ ժամանակահատվածում մարդիկ գտնվում են սպասողական վիճակում, թե ինչ է տեղի ունենալու ընտրություններից հետո և արդյո՞ք կփոխվեն գները (անշարժ գույքի)»,- ասաց նա:
Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների՝ Երևանի բազմաբնակարանային շենքերի բնակելի տարածքի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքը 2012թ.-ի օգոստոսին կազմել է 260 հազար դրամ՝ 2012թ.-ի հունվարի 251250 դրամի դիմաց: Ամենաբարձր գները գրանցվել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 416800 դրամ, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենի շրջանում՝ 140500 դրամ:
Միաժամանակ մայրաքաղաքի մասնավոր տների բնակելի տարածքի մեկ քառակուսի մետրի միջին արժեքն օգոստոսին կազմել է 276400 դրամ՝ 2012թ.-ի հունվարի 270500-ի դիմաց:
Գների աննշան բարձրացում է նկատվում Աշտարակում, Մարտունիում, Վարդենիսում, Ճամբարակում, Ստեփանավանում, Տաշիրում, Մարալիկում, Սիսիանում, Ագարակում, Վայքում, Ջերմուկում, Բերդում, Նոյեմբերյանում և Այրումում: -0-