Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի տաղավարը կբացվի ԵՏՄ–ի երկրների համար նախատեսված «Ֆուդ Սիթի» կենտրոնում

16.05.2016, 15:00
Հայ արտադրողներն իրենց արտադրանքը կներկայացնեն «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար:
Հայաստանի տաղավարը կբացվի ԵՏՄ–ի երկրների համար նախատեսված  «Ֆուդ Սիթի» կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայ արտադրողներն իրենց արտադրանքը կներկայացնեն «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ վաճառքի կենտրոնում, որը նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար, երկուշաբթի հայտնեցին «Եվրասիական գործարար միություն» եվրասիական տնտեսական գոտու գործարարների միությունից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Ֆուդ Սիթի»-ում սկսվել են ցուցահանդեսային տաղավարների բացման աշխատանքները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների արտադրանքների ներկայացման համար:

Ինչպես հայտնել են ԵՏԳ–ից,  «Հայաստան» տաղավարի բացումը, Եվրասիական մշտական գործող ցուցահանդեսի շրջանակներում («Ֆուդ Սիթի», Մոսկվա) մշտական ԵՏԳ Էքսպո ցուցահանդեսի շրւանակում կկայանա 2016թ.-ի մայիսի 28-ին։

торговый центр Фуд Сити

Նախատեսված է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի արտահանողներին հնարավորություն է տրվելու ցուցադրել և վաճառել իրենց ապրանքներն առանց որևէ միջնորդի:

Սա համատեղ ծրագիր է, որը ԵՏՄ երկրների հետ իրագործում է Եվրասիական տնտեսական գոտու արտադրողների միությունը՝ «Եվրասիական գործարար միություն» (ԵԳՄ):


«Եվրասիական գործարար միության» հիմնական նպատակն է փոքր և միջին ձեռնարկություններին, գյուղատնտեսությանն ու արտադրությանն աջակցությունը, ԵՏՄ տարածքում արտադրողների միջև առևտրա-տնտեսական համագործակցության զարգացումը, պետական կառույցների հետ կապերի հաստատումը, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրների սուբյեկտների միջև հստակ ապրանքաշրջանառության համակարգի ձևավորումը:

«Ֆուդ Սիթի»-ն Ռուսաստանում և Եվրոպայում սննդամթերքի մեծածախ վաճառքի ամենախոշոր կենտրոնն է, որը զբաղեցնում է 88 հա տարածք: «Ֆուդ Սիթի»-ում առկա են ծառայությունների ամբողջական կոմպլեքս՝ տրանսպորտ, լոգիստիկա, մերչենդայզինգ, նավիգացիա և այլն:

«Ֆուդ Սիթի»-ի հիմքում ընկած է համաշխարհային ճանաչում գտած նախագծերի փորձը, երբ մատակարարները և մեծաքանակ գնորդները հանդիպում են միմյանց առանց միջնորդի: -0-