Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը հետաքրքրված է ռուսական մեքենա-տեխնիկական արտադրանքի գնման հարցում. ՌԴ առևտրային ներկայացուցիչ

09.10.2014, 14:53
Հայաստանը հետաքրքրված է ռուսական մեքենա-տեխնիկական արտադրանքի, մասնավորապես` գյուղտեխնիկայի, ավտոմեքենաների, տարբեր շինարարական, ճանապարհային տեխնիկայի, տեխնոլոգիաների և բուժսարքավորումների գնման հարցում, հինգշաբթի ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն «Բիզնես-Մարաթոն 2014» ծրագրի բացման ժամանակ:
Հայաստանը հետաքրքրված է ռուսական մեքենա-տեխնիկական արտադրանքի գնման հարցում. ՌԴ առևտրային ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հետաքրքրված է ռուսական մեքենա-տեխնիկական արտադրանքի, մասնավորապես` գյուղտեխնիկայի, ավտոմեքենաների, տարբեր շինարարական, ճանապարհային տեխնիկայի, տեխնոլոգիաների և բուժսարքավորումների գնման հարցում, հինգշաբթի ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն «Բիզնես-Մարաթոն 2014» ծրագրի բացման ժամանակ:
 
 «Մենք օգնում ենք ինչպես խոշոր, այնպես էլ միջին ու մանր ձեռնարկություններին, չենք անտեսում ոչ մի հայց, գործակցում ենք Երևանի ԱԱՊ-ի հետ: Բիզնես-Մարաթոնի պես միջոցառումների արդյունքում մենք ձգտում ենք շփումները հասնել որևէ տրամաբանական ավարտի: Այսինքն, մեր խնդիրը ոչ միայն ձեռնարկատերերին ծանոթացնելն է, այլ գործը մինչև պայմանագիր ստորագրելը հասցնելը։ Վերջին ժամանակներում մենք առաջ ենք տանում նաև ֆինանսավորման մեխանիզմներ»,– ասաց Բաբկոն։

Ըստ նրա` դա օգնում է հարաբերությունները կառուցել այնպես, որ ռուսական բանկերը նույնպես կարողանան մասնակցել այդ գործընթացին։ Բացի այդ, Ռուսաստանի արտահանման վարկերի ապահովագրության և ներդրումների գործակալությունը նույնպես ապահովագրում է այդ ռիսկերը։

«Մենք պատրաստ ենք, ինչպես նախկինում, իսկ այժմ` ավելի մեծ ծավալներով, հաշվի առնելով ԵՏՄ–ին Հայաստանի սպասվող անդամակցությունը, աջակցել, որ Հայաստանի տարածքում ստեղծված ձեռնարկությունները ծառայեն և Ռուսաստանի, և Ղազախստանի, և Բելառուսի, և, բնականաբար, Հայաստանի շահերին»,– նշեց Բաբկոն։

«Ոչ պակաս, քան 70 մարզ է համագործակցում Հայաստանի հետ, առավել ակտիվ դա անում է Մոսկվան։ Մենք սերտորեն փոխգործակցում ենք և ԱԱՊ–ի, և քաղաքապետարանի հետ»,– ընդգծեց Բաբկոն։

Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում ՌԴ առևտրային ներկայացուցչությունները հիմնվել են 2005-2006 թվականներին։ -0-