Հայաստանում առաջին ընկերությունը, որը զբաղվում է հեռուստագովազդի վաճառքով, արդեն բացվել է
22.03.2013,
18:00
Media International Service –ը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը զբաղվում է GRP (Gross Rating Point) գովազդի վաճառքով։ Ընկերությունն իր աշխատանքի մեկնարկը տվել է ուրբաթ Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Media International Service –ը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը զբաղվում է GRP (Gross Rating Point) գովազդի վաճառքով։ Ընկերությունն իր աշխատանքի մեկնարկը տվել է ուրբաթ Երևանում։
GRP–ը տվյալ գովազդային ընկերության շրջանակներում բոլոր գովազդային հաղորդագրությունների բոլոր թողարկումների վարկանիշների գումարն է։
«Նման ընկերություն արդեն գոյություն ունի Ուկրաինայում, և դրա մասնաճյուղն ենք բացում Հայաստանում»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում Media International Service–ի գլխավոր տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
Ըստ նրա, վարկանիշների գովազդի վաճառքի հիմքում ընկած է այն, որ գովազդատուն գնում է ոչ թե գովազդային րոպեներ, այլ կոնտակտներ այն լսարանի հետ, որոնք հաշվարկվում են վարկանիշներում։
«Մեր նպատակն է խթանել գովազդային գործակալության միջոցով գովազդի վաճառքների սխեման, և չնայած այդ սխեմա գործում է Հայաստանում, սակայն ոչ հարյուր տոկոսով»,– ավելացրեց Սաֆարյանը։
Միաժամանակ նա նշեց, որ արտասահմանյան աղբյուրները Հայաստանի գովազդային շուկայի տարեկան շրջանառությունը գնահատում են 20–30 մլն դոլար։
Հայաստանում MIS–ի բացմամբ, ըստ այդ ընկերության գլխավոր տնօրենի, կավելանա գովազդի և եկամուտների շուկան։ «Ես հուսով եմ, որ GRP տեխնոլոգիաների վաճառքի ներմուծմամբ արդեն հաջորդ տարի կաճի հայկական շուկայի նկատմամբ արտասահմանցի գովազդատուների հետաքրքրությունը, որը նրանք այդ տեխնոլոգիայի բացակայության պատճառով «dark market» էին կոչում»,– ասաց Սաֆարյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ վարկանիշների կազմելու գործով կզբաղվեն երկու ընկերություններ` AGB Nielsen Media Research–ը և «GFK – Տելեմեդիակոնտրոլը»։ Այն առաջին հեռուստաալիքները, որոնց հետո պատրաստվում է աշխատել Հայաստանի Media International Service–ը, կդառնան «Արմենիա», «Շանթ», «Արմնյուզ» և «Ա Թիվի» հեռուստաալիքները։
AGB Nielsen media research ներկայացուցչությունը Հայաստանում բացվել է 2005թ.–ին և զբաղվում է գովազդային արշավներ, դիտարկումներ կազմակերպելով և Հայաստանի հեռուստահաղորդումների և հեռուստաալիքների վարկանիշների կանխատեսումներով, ինչպես նաև` մեդիահարցումներով։
«Տելեմեդիակոնտրոլ» ՓԲԸ–ն ստեղծվել է 2007թ.–ին։ Ընկերությունն իրականացնում է մեդիահետազոտություններ և սոցիոլոգիական հետազոտություններ, ինչպես նաև քաղաքականության, շոու բիզնեսի, տնտեսության և ԶԼՄ–ների մարքեթինգ։ Բացի այդ, ընկերությունը տրամադրում է գովազդային և PR ծառայություններ, հեռուստագովազդի և հեռուստահաղորդումների դիտարկում, ինչպես նաև շուկայի վիճակագրական վերլուծություն և տեղեկատվական վերլուծական համակարգերի մշակում է իրականացնում։ –0–