Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 25, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում գազասպառողների թիվը 2013 թ.–ին գերազանցել է 640.7 հազարը. ՀայՌուսգազարդ

11.04.2013, 17:48
2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի գազահամակարգին է միացված 640 790 բաժանորդ, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում գազասպառողների թիվը 2013 թ.–ին գերազանցել է 640.7 հազարը. ՀայՌուսգազարդ
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/.  2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի գազահամակարգին է միացված 640 790 բաժանորդ, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 2239-ով, որից 716-ը՝ մարտ ամսին»,– ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհը պատկանում է «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ին։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին բաժնետերերն են` «Գազպրոմ» ՍՊԸ-ն և  Հայաստանի կառավարությունը։ -0-