Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանում գազասպառողների թիվը հունվար–հուլիսին ավելի քան 643 հազար է կազմել. ՀայՌուսգազարդ

12.08.2013, 12:54
2013 թվականի օգոստոսի 1–ի դրությամբ Հայաստանի գազի ցանցին է միացել 643 671 բաժանորդ, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում գազասպառողների թիվը հունվար–հուլիսին ավելի քան 643 հազար է կազմել. ՀայՌուսգազարդ
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի օգոստոսի 1–ի դրությամբ Հայաստանի գազի ցանցին է միացել 643 671 բաժանորդ, հայտնում է «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Այս տարվա յոթ ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի իրական գազասպառողների թիվն ավելացել է 5120–ով, նրանցից 762 բաժանորդը միացել է հուլիսին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն մենաշնորհ ունի Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին, դրա բաժնետերերն են` «Գազպրոմ» ԲԲԸ–ն և Հայաստանի կառավարությունը։ -0-