Հայկական «Նաիրիտի» մամուլի ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել Միջպետական բանկի` 25 մլն դոլարի հայցի մասին տեղեկատվությունը
07.02.2013,
19:02
Հայկական «Նաիրիտ» քիմիական հսկայի մամուլի ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել Միջպետական բանկի` Rhinoville Property Limited–ի (ձեռնարկության սեփականատեր) դեմ 25.183 մլն դոլարի գանձման հայցի վերաբերյալ տեղեկատվությունը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական «Նաիրիտ» քիմիական հսկայի մամուլի ծառայությունը հրաժարվեց մեկնաբանել Միջպետական բանկի` Rhinoville Property Limited–ի (ձեռնարկության սեփականատեր) դեմ 25.183 մլն դոլարի գանձման հայցի վերաբերյալ տեղեկատվությունը։
«Բնականաբար, ես չեմ մեկնաբանի։ Կարծում եմ` մեկնաբանությունների համար պետք է դիմել Միջպետական բանկին»,– «ԱՌԿԱ» գործակալությանն է ասել մամուլի ծառայության ներկայացուցիչը։ «ԱՌԿԱ» գործակալությունը փորձում է տեղեկություն ստանալ պաշտոնական անձանցից։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ Մոսկվայի իրավարար դատարանը մարտի 18–ին Միջպետական բանկի հայցով նախնական լսումներ կանցկացնի Rhinoville Property Limited–ի` ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրող «Նաիրիտ» հայկական քիմիական հսկայի սեփականատիրոջ դեմ` 25.1831 միլիոն դոլարի գանձման վերաբերյալ։
Դատարանի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հայցորդը վարկի օգտագործման համար 16.764 միլիոն դոլարի տոկոս և 8.419 միլիոն դոլարի տուժավճար է պահանջում։
ԶԼՄ–ների հաղորդմամբ, բանկը 2006 թվականին Rhinoville Property Limited ընկերությանը 70 միլիոն դոլարի վարկային գիծ է բացել։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:
2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։
Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ Բանկը հիմնվել է 1993 թվականին` ԱՊՀ տասը երկրների կողմից` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի։ Միջպետական բանկը ներկայացուցչություններ ունի Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում։
Կառավարման գերագույն մարմինը` Բանկի խորհուրդը բաղկացած է հիմնադիր–պետությունների կենտրոնական բանկերի ղեկավարներից, ֆինանսների նախարարությունների և կառավարական այլ մարմինների ներկայացուցիչներից։ Միջպետական բանկի խորհրդի նախագահը 2011 թվականի մայիսից ՌԴ ԿԲ նախագահ Սերգեյ Իգնատևն է։ -0-