Рейтинг@Mail.ru
USD
374.16
EUR
440.84
RUB
4.9012
GEL
139.07
2026 թ. ապրիլի 17, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

ՀՀ կառավարությունը մտադիր է «հայկական Դավոս» անցկացնել

24.10.2018, 18:12
Հայաստանի կառավարությունը մտադիր է հայկական գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական համաժողով անցկացնել, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` չորեքշաբթի խորհրդարանում ելույթ ունենալով ընտրություններից առաջ։
ՀՀ կառավարությունը մտադիր է «հայկական Դավոս» անցկացնել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը մտադիր է հայկական գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ տնտեսական համաժողով անցկացնել, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` չորեքշաբթի խորհրդարանում ելույթ ունենալով ընտրություններից առաջ։ 

«Այս փուլում մենք մտածում ենք այն անցկացնելու վայրի մասին` ընտրելով Ջերմուկի, Դիլիջանի կամ Ծաղկաձորի միջև։ Այդ համաժողովը, պայմանականորեն ասած, կդառնա «հայկական Դավոս», որտեղ կներկայացվի ամբողջ հայկական բիզնեսը, քաղաքական և տնտեսական վերնախավը, գաղափարներ կծագեն, կլուծվեն կոնկրետ խնդիրներ»,– ասաց Փաշինյանը։

«Bridge» միջազգային տնտեսական համաժողովը 2004 թվականից ավանդաբար անցկացվում էր փետրվարին Ծաղկաձորում և ոչ պաշտոնապես կոչվում էր «հայկական Դավոս»։ 2013 թվականի սեպտեմբերին այդ միջոցառտումը կայացել է վերջին անգամ Երևանում «Armenia EXPO 2013» ցուցահանդեսի հետ միասին։ -0-