Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀԿԵ–ում մեկնարկել է ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

16.06.2014, 11:41
Այս տարի «Արմենիա» առաջին ֆիրմային գնացքը մեկնել է կիրակի «Երևան» կայարանից` Երևան–Բաթումի–Երևան երթուղով։

ՀԿԵ–ում մեկնարկել է ամառային ուղևորափոխադրումների սեզոնը
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. Այս տարի «Արմենիա» առաջին ֆիրմային գնացքը մեկնել է կիրակի «Երևան» կայարանից` Երևան–Բաթումի–Երևան երթուղով։
 
Ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանի խոսքերով` այս տարի Բաթումի մեկնող մարդկանց թիվը, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 50 տոկոսով։

«2014 թ.–ին առաջին երթուղուց օգտվեց 97 մարդ, որոնցից մոտ 95 տոկոսը մեկնեց Բաթումի։ Նախորդ տարվա համեմատ` Բաթումի մեկնող մարդկանց թիվն ավելացել է 50 տոկոսով, քանի որ նախորդ տարի 120 հոգուց միայն 45 տոկոսն էր մեկնում Բաթումի, մնացածն ուղևորվում էին Թբիլիսի», – նշեց Մովսիսյանը ուղևորափոխադրումների ամառային սեզոնի բացման ժամանակ։

Նրա խոսքերով` այս տարի թարմացվել է երթևեկության ժամանակ տրամադրվող ծառայությունների շրջանակը, այդ թվում վերանորոգվել է սանհանգույցն ու ամբողջովին թարմացվել է անկողինը։

«Այս տարի բարձր հարմարավետության վագոն–կուպեներում անվճար Wi-Fi է գործում, որն ավելի վաղ հասանելի էր միայն ննջավագոնների ուղևորներին, վերականգնվել է օդափոխության համակարգը երթուղու ժամանակ ուղևորների հարմարավետությունն ապահովելու համար», – ասել է Մովսիսյանը։

Նրա խոսքերով` ննջավագոնների բոլոր ուղևորներին անվճար տրամադրվում են գործընկեր բջջային օպերատորի sim քարտեր։

Ուղևորափոխադրումների տնօրինության պետը տեղեկացրեց, որ 2009–2014 թթ.–ին գնացքի երթևեկության ժամանակը կրճատվել է 6 ժամով։ Այսպես, եթե 2009 թ.–ին երթևեկության ժամանակը կազմում է 21,5 ժամ, ապա 2014 թ.–ին այն կազմում է 15 ժամ 40 րոպե։ Գնացքի երթևեկության ժամանակի կրճատման և ուղևորների հարմարավետության համար ՀԿԵ–ին հաջողվել է բոլոր սահմանային և մաքսային ընթացակարգերն իրականացնել անմիջապես գնացքում` երթևեկության ժամանակ։

2014 թ.–ի սկզբից տեխնիկական սպասարկում է անցել ֆիրմային գնացքի 24 վագոն։

Գնացքի պետ Անդրանիկ Վարդանյանը տեղեկացրեց, որ այս տարի մեծ ուղևորահոսք է սպասվում, քանի որ սեզոնի մեկնարկն ուղեկցվում է Բաթումիի տարածքում լավ եղանակով, նա վստահեցրեց, որ գնացքի ողջ աշխատակազմը` իր գլխավորությամբ, կապահովեն ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը գնացքի երթևեկության ողջ ընթացքում։

Այս տարի պլացկարտային վագոնում կողային տեղերի և կուպեների սակագների տարբերություն է սպասվում։

Երևան–Բաթումի–Երևան սեզոնային գնացքը երթևեկում է ՀԿԵ–ում ամեն տարի հունիսի 15–ից մինչև հոկտեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով։ -0-