HSBC Բանկ Հայաստանը նպաստում է երկրում հանքարդյունաբերության զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը նպաստում է Հայաստանում հանքարդյունաբերության կայուն և էկոլոգիապես անվտանգ զարգացմանը, հայտարարեց HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:
«Այսօր մենք հրավիրել ենք հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների` քննարկելու ոլորտի միտումները և միջազգային մոտեցումները` Հայաստանում հանքարդյունաբերության կայուն և սոցիալապես պատասխանատու զարգացմանն աջակցելու համար», - ասաց Էդգարը «Հայաստանի ժամանակակից հանքարդյունաբերությունը» գործարար համաժողովի բացմանը:
Նրա խոսքով, համաժողովի շրջանակում կկատարվի փորձի փոխանակում` կապված նոր տեխնոլոգիաների հետ, ինչպես նաև կներկայացվեն ֆինանսական որոշումներ` առաջարկված բանկի կողմից:
«Հանքարդյունաբերությունը չափազանց կաևոր դեր է խաղում և հանդիսանում է ժամանակակից հասարակության պահանջմունքների բավարարման հիմքը: Եթե մենք չկարողանանք կազմակերպել այս գործընթացը պատասխանատու կերպով, այն կարող է անթույլատրելի բացասական ազդեցություն ունենալ մարդկանց և շրջակա միջավայրի վրա», - ասաց Էդգարը:
Նա հիշեցրեց, որ HSBC-ն աշխարհում հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության զարգացման կողմնակից է:
«Մեր նպատակն է` ապահովել մեր հաճախորդների աշխատանքը միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք գիտակցում ենք, որ հակառակ դեպքում շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունների համար վնասը բացասական հետևանքներ կունենա մեր հաճախորդների և համայնքների համար», - ասաց Էդգարը:
Նա նշեց, որ թվարկածը հիմնական սկզբունքներն են, որոնց վրա ավելի քան 150 տարի հիմնվում է HSBC-ի բիզնեսը: Եթե բանկը ցանկանում է հաջողության հասնել, ապա այն պարտավորություններ ունի և կարևոր դեր է խաղում ոլորտի մարտահրավերների հաղթահարման հարցում։
Չորեքշաբթի Երևանում անցկացված բիզնես-համաժողովը կազմակերպվել է HSBC բանկի, ինչպես նաև Տնտեսական զարգացման և ներդրումների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների կողմից: Միջոցառման անցկացման նպատակը կապերի հաստատումն է Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում: -0-