Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նոր տարին՝ նոր iPhone-ով․ IDBank-ն ու Idram-ը խաղարկություն են անցկացնում

18.12.2020, 13:22
Նոր տարին՝ նոր iPhone-ով․ IDBank-ն ու Idram-ը խաղարկություն են անցկացնում
Նոր տարին՝ նոր iPhone-ով․ IDBank-ն ու Idram-ը խաղարկություն են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 18-ից հունվարի 20-ը ներառյալ Idram&IDBank հավելվածով կատարեք 1000 դրամի առցանց գնում կամ QR/NFC  վճարում և կստանաք խաղարկության էլեկտրոնային կտրոն Ձեր Idram հաշվին, հաղորդում է IDBank-ի մամուլի ծառայությունը:

Ավելին, եռապատկեք iPhone 12 շահելու հավանականությունը՝ վճարելով Ռոքեթ Լայնով։ Ռոքեթ լայնով վճարման պահին կստանաք 1 կտրոն և ևս 2-ը՝ 10 օր անց, եթե մինչ այդ չչեղարկեք գործարքը կամ չմարեք Ձեր Ռոքեթ լայնի օգտագործված սահմանաչափը։

Idram-ով հնարավոր է վճարում կատարել 4000-ից ավելի վաճառակետերում, 400-ից ավելի առցանց խանութներում։ 

Գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ։

IDBank-ի հաղորդագրության համաձայն, խաղարկության կտրոնը տպելու և թմբուկը նետելու կարիք չկա, ամեն ինչ կատարվելու է օնլայն։ Պարզապես Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակում տվեք Ձեր համաձայնությունը խաղարկության կանոններին։

Խաղարկությունը տեղի է ունենալու փետրվարի 5-ին, ժամը 21։00-ին Idram-ի և Բանկի ֆեյսբուքյան և YouTube-յան պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:

IDBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD  ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը`  40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):

Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։-0-