Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Կանադացի ճարտարապետները ներկայացրել են Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրի վերականգնման նախագիծը

19.02.2015, 18:31
Կանադացի ճարտարապետները ներկայացրել են Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրի վերականգնման նախագիծը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Կանադացի ճարտարապետները ներկայացրել են Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրի վերականգնման նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կանադացի ճարտարապետները ներկայացրել են Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրի վերականգնման նախագիծը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Նախագիծը նախօրեին ներկայացվել էր Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի, քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի և մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի մասնակցությամբ։

Խորհրդի քննարկմանը դրվել է նախկին «Դվին» հյուրանոցային համալիրի վերականգնման նախագիծը, որը կատարել են կանադացի ճարտարապետները` շինարարական ընկերության պատվերով։

Հաղորդագրության համաձայն` պրոֆիլային խորհուրդը տվել է եզրակացություն՝ ընդգծելով վերջինիս ծավալատարածական հորինվածքի, միջավայրի գերբեռնվածության և ճարտարապետական ոճական լուծումների անհամապատասխանությունը: Հաշվի առնելով այդ փաստը` որոշվել է երկրորդ անգամ ներկայացնել նախագիծը` որոշ շտկումներով։

«Դվին» հյուրանոցը կառուցվել է 1979 թվականին կարմիր տուֆից ճարտարապետներ Ֆ. Ս. Հակոբյանի, Ա. Ս. Ալեքսանյանի և Է. Ա. Սաֆարյանի նախագծով։ Երկար ժամանակ հյուրանոցը հիրավի համարվում էր հայկական մայրաքաղաքի ճարտարապետական լավագույն շինություններից մեկը։ Դրա ենթակառուցվածքը բաղկացած էր մեկ և երկուսենյականոց համարներից, որոնք ունեին հարմարավետ և հաճելի ներքին հարդարանք, ժամանակակից օդորակման սարքավորումներ, ինչպես նաև լավագույն սանիտարատեխնիկական միջոցներ։

Ավելի վաղ Հայաստանի պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտնել էր, որ «Դվին» հյուրանոցի վերականգնման ներդրումային ծրագրի գնահատումը կներկայացվի մարտին։

Ըստ նրա` նոր պայմանների համաձայն, սեփականատերը պետք է մինչև փետրվարի 15–ը ներկայացներ հյուրանոցի վերակառուցման ներդրումային ծրագիր, ինչից հետո մեկ ամսվա ընթացքում կառավարումը կկատարի ներդրումային աշխատանքների գնահատում և մոնիթորինգ և եզրակացություն կտա։

Նա միաժամանակ զերծ մնաց նշել հյուրանոցի սեփականատիրոջը` նշելով, որ դա առևտրային գաղտնիք է։

2003թ.-ին «Դվին» հյուրանոցը վաճառվեց «Կովկասյան հաղորդակցական խումբ» ընկերությանը։

Սեփականատերը խոստացավ խոշոր ներդրումներ իրականացնել և 5 տարվա ընթացքում 5 աստղանի հյուրանոց կառուցել։ Սակայն ոչ մի լուրջ ներդրում այդպես էլ չիրականացվեց, քանի որ պայմանագրում մատնանշվում էր ենթադրվող ներդրումների միայն չափը, և ոչ մի տուգանք նախատեսող պատժամիջոց չկար   պարտականությունների խախտման համար։

Այդ կապակցությամբ ՀՀ կառավարությունը 2011թ.–ին վերանայեց պայմանագիրը` դրանում մատնանշելով ներդրումների ենթադրելի ծավալից տարեկան 12 տոկոս տուգանքի չափը` պայմանագրային պարտականությունները չկատարելու դեպքում։

Այդ պայմանագրի համաձայն` եթե մինչև 2014թ.–ը ենթադրվող ներդրումները չիրականացվեն, ապա կառավարությունն իրեն իրավունք կվերապահի դատական կարգով բռնագրավել հյուրանոցը։

Սակայն 2013թ. ապրիլին կառավարությունը նոր ներդրումային ծրագիր հաստատեց, ըստ որի` Երևանի «Դվին» հյուրանոցի վերակառուցման համար մինչև 2015թ.–ը 13,6 մլն դոլար կներդրվի։ Ըդն որում, 2013-ին նախատեսված էին 850 հազար դոլարի, 2014թ.–ին` 3,97 մլն դոլարի, 2015թ.–ի` 8,78 մլն դոլարի չափով ներդրումներ։

Նախատեսված էին նաև ներդրողների համար պատասխանատվության միջոցների ներառում, և պարտականությունները չկատարելու դեպքում նա կտուգանվի տարեկան չիրականացված ներդրումների 6 տոկոսի չափով։ --0—