Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

«Վիլտես ժիեդաս» լիտվական ընկերությունը պատրաստ է 1 մլն եվրո ներդնել Հայաստանում մասնաճյուղ ստեղծելու համար

30.07.2014, 17:57
«Վիլտես ժիեդաս» բժշկական միջոցներ արտադրող լիտվական ընկերությունը պատրաստ է առնվազն 1 մլն եվրո ներդնել Հայաստանում մասնաճյուղ ստեղծելու նպատակով։
«Վիլտես ժիեդաս» լիտվական ընկերությունը պատրաստ է 1 մլն եվրո ներդնել Հայաստանում մասնաճյուղ ստեղծելու համար
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Վիլտես ժիեդաս» բժշկական միջոցներ արտադրող լիտվական ընկերությունը պատրաստ է առնվազն 1 մլն եվրո ներդնել Հայաստանում մասնաճյուղ ստեղծելու նպատակով։

«Մենք պատրաստ ենք առնվազն 1 մլն եվրո ներդնել հայկական շուկան ու երկրի առողջապահության համակարգը մանրամասն ուսումնասիրելուց հետո»,– չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ընկերության տնօրեն Լյուցիա Յուրգելայտենեն։

«Վիլտես ժիեդաս» սոցիալական ձեռնարկությունը զբաղվում է օրթոպեդիկ տեխնիկական միջոցների արտադրությամբ և դրանց կիրառմամբ, հասարակությունում հաշմանդամների ինտեգրմամբ, պրոֆեսիոնալ ուսուցմամբ և վերականգնմամբ։

Ընկերության ղեկավարը նշեց, որ լիտվական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ գործարար կապերի խորացմամբ։ «Ես առաջին անգամ եմ Հայաստանում, բայց արդեն գիտեմ, որ հայկական շուկայում քիչ են նման սարքերը»,– նշեց Յուրգելայտենեն։ Նա պարզաբանեց, որ Հայաստան է ժամանել լիտվացի գործարարների պատվիրակության կազմում։ «Մենք դիտարկում ենք արտահանման հնարավորություններ, բայց քանի որ մեր ընկերության արտադրանքն անհատական է, ապա, ամենայն հավանականությամբ, Հայաստանում ընկերության մասնաճյուղ կբացվի»,– ասաց Յուրգելայտենեն։ -0-