Рейтинг@Mail.ru
USD
361.36
EUR
405.41
RUB
4.3731
GEL
139.24
2026 թ. հոկտեմբերի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

04.08.2026, 17:59
Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող հնարավոր ամենաբարձր մակարդակն է
Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Միջազգային հեղինակավոր Moody’s վարկանիշային գործակալությունը, Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը զուգահեռ, Ակբա բանկի երկարաժամկետ ավանդների և թողարկողի Ba3 վարկանիշների հեռանկարը կայունից փոխել է դրականի։

Այս վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին և ներկայումս Moody’s-ի կողմից Հայաստանում տրվող հնարավոր ամենաբարձր մակարդակն է:

Գնահատականը բանկին շնորհվել է՝ հաշվի առնելով ակտիվների բարձր որակը, կապիտալի ամուր բուֆերը, ինչպես նաև վճարունակության և իրացվելիության բարձր ցուցանիշները:

Moody’s-ը նաև ընդգծում է Ակբա բանկի համակարգային նշանակությունը Հայաստանի ֆինանսական շուկայում, քանի որ բանկն ակտիվների ծավալով շարունակում է մնալ երկրի երեք խոշորագույն բանկերից մեկը:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։