Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+32

Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

19.06.2025, 13:00
Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն
Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ազգային և արտարժույթով ավանդների երկարաժամկետ վարկանիշները B2-ից մինչև B1 և հեռանկարը սահմանել կայուն, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Վարկունակության բազային գնահատականը  և ճշգրտված BCA-ն b3-ից բարձրացվել են մինչև b2 մակարդակի, բանկի կոնտրագենտի ռիսկի ազգային և արտարժույթով երկարաժամկետ վարկանիշները (CRRs)` B2-ից մինչև B1, իսկ կոնտրագենտի ռիսկի (CR Assessment) երկարաժամկետ գնահատականy`  B2(cr)-ից բարձրացվել է մինչև B1(cr):

Վարկանիշների բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիների ընթացքում բանկի վարկային պորտֆելի որակի և շահութաբերության զգալի բարելավմամբ: