Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Մոսկվան հյուրընկալում է Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը

11.03.2025, 13:55
Առաջին անգամ Ռուսաստանում կանցկացվի Հայաստանի անշարժ գույքի խոշոր ցուցահանդես-վաճառք, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ին Մոսկվայի «Ararat Park Hyatt Moscow» հյուրանոցում
Մոսկվան հյուրընկալում է Հայաստանի էլիտար նորակառույցների առաջին ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի․/ԱՌԿԱ/․ Առաջին անգամ Ռուսաստանում կանցկացվի Հայաստանի անշարժ գույքի խոշոր ցուցահանդես-վաճառք, որը տեղի կունենա ապրիլի 12-13-ին Մոսկվայի «Ararat Park Hyatt Moscow» հյուրանոցում։ Սա եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում անշարժ գույք գնելու հարցով՝ ստանալու բացառիկ առաջարկներ երկրի առաջատար կառուցապատողներից։

1 элитная недвижимость

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները, ինչպես նաև հատուկ պայմաններ և բացառիկ զեղչեր գնորդների համար։ Բացի այդ, Ռուսաստանի քաղաքացիներին կառաջարկվի հիպոթեքային վարկավորում՝ ավելի շահավետ պայմաններով և նվազեցված տոկոսադրույքներով։ 

2 элитная недвижимость

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի զբոսաշրջային քաղաքներում ներկայացված նախագծերին, այդ թվում՝ ապարտ-հյուրանոցներին՝ գնման համար եզակի տարբերակներին, որոնք ոչ միայն ապահովում են հարմարավետ կեցություն, այլև լրացուցիչ եկամուտ։ 

3 элитная недвижимость

Ցուցահանդեսը կդառնա նաև հարթակ համաշխարհային ճանաչում ունեցող բրենդերի համար, որոնք իրենց գործունեությունը սկսել են Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Ներկայացված կառույցների թվում են պրեմիում և լյուքս դասի բնակելի համալիրները և հյուրատները, ինչպիսիք են Kempinski–ն, Pullman–ը, Mövenpick–ը, Milano Firenze–ն, Novotel–ը և այլք։ Կներկայացվեն այնպիսի շինություններ, ինչպիսիք են Amanoo–ն, Skyline–ը, Ayvazovski–ն, Ember–ը, Firdus 33–ը, Old Yerevan–ը, HEVN–ը, Dalan technopak–ը, InTown–ը, Allure Residence Dilijan–ը, Argishti–ն և մի շարք այլ նախագծեր։ 

4 элитная недвижимость

Հատուկ ներդրումային առաջարկ կներկայացնի նաև Myler Mountain Resort–ը։ 

5 элитная недвижимость

Ինչպես նշել է Business Partners of Armenia ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը, միջոցառման գլխավոր նպատակն է ոչ միայն խթանել անշարժ գույքի վաճառքը, այլև բարձրացնել հայկական անշարժ գույքի շուկայի ճանաչելիությունը արտերկրում, առաջ մղել դրա ներդրումային գրավչությունը, ինչպես նաև ամրապնդել գործարար կապերը ռուս և հայ կառուցապատողների ու ձեռնարկատերերի միջև։ 

6 элитная недвижимость

Նախատեսվում է ցուցահանդեսը դարձնել ամենամյա իրադարձություն, որը կբացի նոր հնարավորություններ համագործակցության և Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացման համար։  

7 элитная недвижимость

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց այցելել Հայաստանի անշարժ գույքի ոլորտում անցկացվող տարվա ամենագլխավոր միջոցառմանը։ 

8 элитная недвижимость

«Ararat Park Hyatt Moscow» հյուրանոց, ք․ Մոսկվա, ապրիլի 12–13, 2025թ․։ 

9 элитная недвижимость

Գրանցվելու և հավելյալ տեղեկություն ստանալու համար գրեք Telegram ալիքին։

10 элитная недвижимость