Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մոսկվայի արբիտրաժն «Արմավիա» ավիաընկերությունից մոտ 13.5 մլն ռուբլի է գանձել ՎԷԲ–ի հայցով

23.04.2014, 15:45
Մոսկվայի արբիտրաժային դատարանն «Արմավիա» ավիաընկերությունից մոտ 13.5 մլն ռուբլի է գանձել Վնեշէկոնոմբանկի հայցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը դատարանի դահլիճից։  
Մոսկվայի արբիտրաժն «Արմավիա» ավիաընկերությունից մոտ 13.5 մլն ռուբլի է գանձել ՎԷԲ–ի հայցով
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի արբիտրաժային դատարանն «Արմավիա» ավիաընկերությունից մոտ 13.5 մլն ռուբլի է գանձել Վնեշէկոնոմբանկի հայցով, հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը դատարանի դահլիճից։ 

Դրանով իսկ դատարանը մասամբ բավարարել է բանկի հայցը, որը խնդրել էր ավիաընկերությունից գանձել մոտ 16.5 մլն ռուբլի։

ՎԷԲ–ի ներկայացուցիչը դատարանում հայտնել է, որ 2011 թվականի հունիսին ավիաընկերությանը Sukhoi SuperJet-100 երկու ինքնաթիռների ձեռք բերման համար լիզինգային վարկի տրամադրման նախագծի շրջանակում կողմերը ծառայությունների մատուցման պայմանագիր են կնքել։ Բանկի կողմից գործարքների սխեմաների մշակման համար ներգրավվել են արտաքին խորհրդատուներ` PricewaterhouseCoopers–ը և «Վեգաս–Լեքս» իրավաբանական ֆիրման։ Պայմանագրով ավիաընկերությունը պարտավոր էր փոխհատուցել բոլոր ծախսերը։ Բանկը վճարել է խորհրդատուների` 14.8 մլն ռուբլու ծառայությունները և ավիաընկերությանը հաշիվներ ուղարկել։ 2012 թվականին ավիաընկերությունը բանկին միայն մեկ միլիոն ռուբլի է փոխանցել։ Քանի որ ավիաընկերությունը ամբողջությամբ չի վճարել պարտքը, բանկը հայցով դատարան է դիմել։
Ավիաընկերության ներկայացուցիչն իր հերթին նշել է, որ իրենք համաձայն չեն հայցի պահանջների հետ։ Այսպես, պատասխանողը կարծում է, որ բանկը խախտել է եզրակացության ներկայացման ժամկետը, որը կազմում էր երեք ամիս։ Նաև կարծում է, որ ծառայությունները ոչ պատշաճ են մատուցվել։ 2012 թվականին ավիաընկերությունը հրաժարվել է վարկից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Արմավիան», լինելով Sukhoi SuperJet-100 ինքնաթիռների մեկնարկային պատվիրատու, 2012 թվականին հայտնել է, որ հրաժարվում է արդեն շահագործվող ինքնաթիռից և նոր ինքնաթիռից, որը «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ–ն պատրաստվում էր նրան փոխանցել։ 2013 թվականի ապրիլին հայտարարվեց, որ ՍՔԻ–ն Ռուսաստանի ԱԱՊ–ին առընթեր միջազգային առևտրային արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել «Արմավիայի» դեմ ինքնաթիռից հրաժարվելու կապակցությամբ վնասների փոխհատուցման համար։ «Արմավիան» հայտնել է, որ 2013 թվականի ապրիլի 1–ից դադարում է թռիչքները և սնանկացման ընթացակարգ է սկսում։ -0-