Ապակու արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը Հայաստանում մոտ 4,3 մլն դոլարի ներդրում կկատարի
18.09.2014,
18:03
Ապակու արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը մտադիր է Հայաստանում մոտ 1,75 մլրդ դրամի (մոտ 4,3 մլն դոլար) ներդրումներ կատարել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ապակու արտադրությամբ զբաղվող Glass World Company ընկերությունը մտադիր է Հայաստանում մոտ 1,75 մլրդ դրամի (մոտ 4,3 մլն դոլար) ներդրումներ կատարել, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կառավարությունը որոշում է ընդունել Glass World Company ընկերությանը երեք տարով ԱԱՀ-ի վճարման տարկետում տրամադրել:
Նախարարի խոսքով՝ ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել մոտ 100 նոր աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով:
Արտադրության մոտ կեսը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Բելառուս և Վրաստան:
ՀՀ կառավարությունը ապրիլի 17-ի նիստի ժամանակ որոշում է ընդունել 300 մլն դրամից 200 մլն դրամ դարձնել ներդրումային փաթեթի նվազագույն չափը, որը թույլ է տալիս ստանալ ԱԱՀ-ի վճարման երեք տարվա տարկետում (1դոլարը` 407,38 դրամ): -0-