Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Honda–ն 268 հազար ավտոմեքենա է հետ կանչում բռնկման վտանգի պատճառով

08.10.2012, 11:35
Ճապոնիայի խոշորագույն մեքենա  արտադրողներից մեկը` Honda ընկերությունը, հայտարարել է 268 հազար CR-V ավտոմեքենաների հետ կանչման մասին`անձրևաջրի հետևանքով վարորդի կողմից դռան էլեկտրափականի անջատիչի բռնկման վտանգի պատճառով, գրում է Փրայմը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի խոշորագույն մեքենա  արտադրողներից մեկը` Honda ընկերությունը, հայտարարել է 268 հազար CR-V ավտոմեքենաների հետ կանչման մասին`անձրևաջրի հետևանքով վարորդի կողմից դռան էլեկտրափականի անջատիչի բռնկման վտանգի պատճառով, գրում է Փրայմը։

Ինչպես կիրակի գիշերը տեղեկացնում է Ասոշիէյթիդ Պրես գործակալությունը`վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին, հետ կանչի ենթակա է 2002–2006 թվականների արտադրության ավտոմեքենաները։ Ըստ Honda–ի տվյալների` ավտոմեքենայի բաց պատուհանի միջոցով էլեկրանջատիչի վրա անձրևաջրի հայտնվելը կարող է դրա գերտաքացման և բռնկման հանգեցնել։ Դա կարող է տեղի ունենալ նույնիսկ անջատած մարիչի դեպքում, նշվում է հաղորդագրության մեջ։

Տվյալ պահին հայտնի է նվազագույնը Honda CR-V ավտոմեքենաների դռան էլեկրափականի բռնկման չորս դեպքի մասին, սակայն այդ թերության հետևանքով ՃՏՊ–ի կամ մարդկանց առողջությանը վնաս հասցնելու որևէ դեպք չի բացահայտվել։

Honda Motor Co.–ն հիմնադրվել է 1946թ.–ին։ Մինչև 1960–ական թվականները ընկերությունը զբաղվել է բացառապես մոտոցիկլների ստեղծմամբ, և միայն անցյալ հարյուրամյակի 70–ական թվականներին Honda–ն կարողացավ իրեն ներկայացնել միջազգային շուկայում որպես առաջատար ճապոնական ավտոարտադրողներից մեկը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 33 երկրներում։ Ընկերության կենտրոնակայանը տեղակայված է Տոկիոյում։–0–