Toyota–ն 7,4 մլն ավտոմեքենա է հետ կանչում ողջ աշխարհից` ապակիների բարձրացուցիչների թերության պատճառով
10.10.2012,
11:20
Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը` Toyota Motor–ը, հայտարարել է ողջ աշխարհում ավելի քան 7,4 մլն ավտոմեքենաների հետկանչման մասին` վարորդի դռան էլեկտրական ապակիների բարձրացուցիչների անջատիչի հնարավոր թերության կապակցությամբ, ասվում է ընկերության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը` Toyota Motor–ը, հայտարարել է ողջ աշխարհում ավելի քան 7,4 մլն ավտոմեքենաների հետկանչման մասին` վարորդի դռան էլեկտրական ապակիների բարձրացուցիչների անջատիչի հնարավոր թերության կապակցությամբ, ասվում է ընկերության կողմից հրապարակված հաղորդագրության մեջ։
Այսպես, հետկանչման է ենթակա 2006–2010 թվականների արտադրության տարբեր մոդելների 7 մլն 430 հազար ավտոմեքենա։ Մասնավորապես Ճապոնիայի ներսում հետ կկանչվի 460 հազար մեքենա, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։
ԱՄՆ–ում հետկանչման է ենթակա շուրջ 2,5 մլն ավտոմեքենա։ Գրեթե 1,4 մլն մեքենաներ հետ կկանչվեն ԵՄ–ի երկրներից, իսկ Չինաստանում հետ կանչման է ենթակա ավելի քան 1,4 մլն մեքենա։
Toyota Motor ընկերության ստորաբաժանումն Ավստրալիայում նույնպես հայտարարել է ակցիայի շրջանակներում երկրում շուրջ 300 հազար ավտոմեքենաների հետկանչման մասին։ –0–