Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՓՄՁ–ի վարկավորման հայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորված ձեռնարկությունների միայն 30%–ն է «գոյատևում» գործունեության առաջին տարում. նախարար

03.07.2013, 15:34
ՓՄՁ–ի վարկավորման հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ձեռնարկությունների միայն մոտ 20–30 տոկոսն է շարունակում գործել գործունեության առաջին տարվանից հետո, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` մեկնաբանելով Վերահսկիչ պալատի 2012թ.–ի հաշվետվությունը։
ՓՄՁ–ի վարկավորման հայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորված ձեռնարկությունների միայն 30%–ն է «գոյատևում» գործունեության առաջին տարում. նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՓՄՁ–ի վարկավորման հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ձեռնարկությունների միայն մոտ 20–30 տոկոսն է շարունակում գործել գործունեության առաջին տարվանից հետո, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` մեկնաբանելով Վերահսկիչ պալատի 2012թ.–ի հաշվետվությունը։

«ՎՊ–ն հաստատեց, որ ծրագիրն անարդյունավետ է իրականացվում, քանի որ սուբյեկտների մի մասը, որոնց ֆինանսական օգնություն է ցուցաբերվել, դադարեցրել են իրենց գործունեությունը։ Այլ կերպ հնարավոր չէր, քանի որ ծրագիրն ի սկզբանե իր մեջ բազմաթիվ ռիսկեր էր պարունակում, սակայն դա բոլորովին չի խոսում անարդյունավետության մասին»,– ասաց նա։

Ըստ նախարարի, Հայաստանում ձեռնարկությունների արդյունավետության մասին ոչ ճիշտ պատկերացում է ձևավորվել, որի համաձայն, ընկերությունն իր գոյության առաջին տարում արդեն պետք է 40–60 տոկոսի չափով շահույթ ստանա։

«ՓՄՁ–ի աջակցման ծրագիրը 85 տոկոսով իրականացվում է տարածաշրջաններում, սահմանամերձ շրջաններում, ինչը բարձրացնում է ռիսկերը, սակայն ռիսկերի պատճառով չի կարելի հրաժարվել ծրագրի իրականացումից։ Ընդհակառակը, այն պետք է ընդլայնել»,– նշեց նա` ընդգծելով, որ  ՓՄՁ–ի վարկավորման հիմնադրամի աջակցությամբ ստեղծված ձեռնարկություններում միջինը երեք աշխատատեղ է ստեղծվում։

Բացի այդ, ըստ Ավանեսյանի, ամբողջ աշխարհում փոքր և միջին ձեռնարկությունների 80 տոկոսը գոյության առաջին տարում դադարեցնում է գործունեությունը, իսկ 90 տոկոսը` երկրորդ տարում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ՓՄՁ–ի վարկավորման հիմնադրամի կողմից հատկացված միջոցների ծավալը, որը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկատիրությունների վարկավորման համար, 2013թ.–ին կազմում է մոտ 778 մլն դրամ։ Հիմնադրամի միջոցներից բացի, փոքր և միջին բիզնեսի աջակցման համար 2013թ.–ին 6,6 մլրդ դրամ կհատկացվի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության կողմից, ինչպես նաև մոտ 150 մլն դրամ` պետբյուջեից։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության տվյալների, 2007–2012թթ.–ին Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների խթանման համար հատկացվել է մոտ 98 մլրդ դրամ։ Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է մոտ 60 հազար ընկերություն, դրանցից 92 տոկոսը փոքր կամ միջին ձեռնարկություններ են։ –0–