Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Փորձագետ. ՓՄՁ—ների համար շրջանառության հարկը պետք է իջեցվի մինչև 1%-ի, իսկ փաստաթղթավորման պահանջը` չեղյալ հայտարարվի

17.02.2015, 17:39
Առևտրի ոլորտում գործող ՓՄՁ–ների համար շրջանառության հարկն անհրաժեշտ է իջեցնել մինչև 1 տոկոսի և չպահանջել փաստաթղթեր, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Փորձագետ. ՓՄՁ—ների համար շրջանառության հարկը պետք է իջեցվի մինչև 1%-ի, իսկ փաստաթղթավորման պահանջը` չեղյալ հայտարարվի
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առևտրի ոլորտում գործող ՓՄՁ–ների համար շրջանառության հարկն անհրաժեշտ է իջեցնել մինչև 1 տոկոսի և չպահանջել փաստաթղթեր, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

«Մենք պետք է հաշվի առնենք, որ միայն այդ դեպքում միկրոձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցները, որոնց աշխատողների թիվը կազմում է 2–3 մարդ, կարող են գոյատևել», – երեքշաբթի ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ ԱԺ–ն փետրվարի 5–ին կայացած նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում` կառավարության առաջարկած փոփոխությունները։ Նախագծով նախատեսվում է մինչև հուլիսի 1–ը հետաձգել պարտադիր փաստաթղթավորման պահանջը փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների համար ապրանքներ գնելիս։

2014 թ.-ի հոկտեմբերի 1-ից Հայաստանում նախատեսվում է առևտրի ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից դարձնել 1 տոկոս: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ,  միաժամանակ այս պայմանի կատարման ստուգման դյուրացված ընթացակարգ է ներդրվելու: Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները սկզբից դժգոհ էին փաստաթղթաշրջանառության պարտադիր ներկրման պահանջի կապակցությամբ և բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության և խորհրդարանի շենքերի առաջ:

Մակարյանը կարծում է, որ «Հայաստանում փոքր և միջին բիզնեսի հատվածը հարկավոր է հանգիստ թողնել»։

«ՓՄՁ հատվածն այսօր լուծում է Հայաստանի զբաղվածության և աղքատության խնդիրները, իսկ բյուջետային մուտքերի խնդիրը հարկավոր է լուծել խոշոր ընկերությունների հաշվին», – ասել է նա։

Հայաստանում գործում է մոտ 70 հազար ՓՄՁ, որոնցից 58 հազարը փոքր և միջին բիզնեսի սուբյեկտներ են, իսկ 10 հազարը ներկայացնում են միջին բիզնեսը։ Հայաստանի ՀՆԱ–ում ՓՄՁ–ի մասնաբաժինը կազմում է 43 տոկոս, միաժամանակ հատվածն ապահովում է ընդամենը մոտ 5–6 հարկային մուտքեր։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում աղքատության մակարդակը 2013 թ.–ին կազմում էր 32 տոկոս` 2012 թ.–ին գրանցված 32,4 տոկոսի փոխարեն, այսինքն` հանրապետության յուրաքանչյուր երրորդ բնակիչ (967 հազար մարդ) աղքատ էր։ Նրանցից 13,3 տոկոսը համարվում էին շատ աղքատ (402 հազար մարդ) և 2,7 տոկոսը` ծայրահեղ աղքատ (82 հազար մարդ)։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով` Հայաստանում գործազուրկների թիվը 2014 թ.–ին աճել է 17,9 տոկոսով` 55,9 հազարից դառնալով 65,9 հազար։–0–