Рейтинг@Mail.ru
USD
371.56
EUR
436.43
RUB
4.9449
GEL
138.18
2026 թ. ապրիլի 28, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Ռուսական գնացքները կհամալրվեն duty free խանութներով

11.03.2013, 11:46
Շուտով ռուսական գնացքներում հնարավոր է հայտնվեն մաքսազերծ առևտրի կենտրոնները (duty free)։ Դրանց միջոցով որոշել են վաստակել Դաշնային ուղևորատար ընկերությունում, տեղեկացնում է «РБК daily» թերթը։

Ռուսական գնացքները կհամալրվեն duty free խանութներով
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/.  Շուտով ռուսական գնացքներում հնարավոր է հայտնվեն մաքսազերծ առևտրի կենտրոնները (duty free)։ Դրանց միջոցով որոշել են վաստակել Դաշնային ուղևորատար ընկերությունում, տեղեկացնում է «РБК daily» թերթը։

Նման խանութները կհայտնվեն միջազգային հաղորդակցության գնացքներում։ Ենթադրվում է, որ երկաթուղում առաջին duty free–ն կհայտնվի արդեն ամռանը  Մոսկվա–Կիև արագընթաց գնացքում, իսկ այնուհետև Մոսկվա–Հելսինկի երթուղում։

Ինչպես պարբերականին տեղեկացրել են ԴՈՒԸ–ից, ապրանքների տարատեսակը կլինի նույնը, ինչ օդանավերում` սպիրտային խմիչքներ, օծանելիք և կոսմետիկա, ոսկե զարդեր։ Թե ով է լինելու duty free–ի օպերատորը, ընկերությունում չեն բացահայտում` հղում անելով նրան, որ պայմանագիրը դեռ չի ստորագրվել։

Երկաթուղային հաղորդակցությունում duty free ծառայության կազմակերպման գաղափարը պետության կողմից հաստատվել էր անցյալ տարվա գարնանը, երբ կառավարությունը թույլ էր տվել սահմանի միջոցով  երկաթուղային անցակետերում մաքսազերծ առևտրի կենտրոններ բացել։

Նախատեսվում էր, որ առաջին duty free–ն կբացվեն Սանկտ Պետերբուրգի Ֆինլյանդական երկաթուղային կայարանում և Վիբորգի կայարանում, իսկ այնուհետև կհայտնվեն բոլոր ռուսական կայարաններում, որտեղ միջազգային հաղորդակցություն կա։ Սակայն մինչ օրս նման ծառայություն չի տրամադրվել ոչ մի երկաթուղային կետում։ –0–