Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

«Ռուսալը» մինչև 2018 թվականը 275 հազար տոննայով կկրճատի ալյումինի արտադրական կարողությունները. ընկերություն

27.08.2012, 13:47
Աշխարհում ալյումինի ամենախոշոր արտադրող «Ռուսալ» ընկերության տնօրինությունների խորհուրդը երկարաժամկետ ծրագիր է հաստատել, որի համաձայն առաջնային ալյումինի ոչ արդյունավետ արտադրական կարողությունները փուլ առ փուլ կփոխարինվեն մրցակցային ինքնարժեքով ժամանակակից արտարդրական կարողություններով:
«Ռուսալը» մինչև 2018 թվականը 275 հազար տոննայով կկրճատի ալյումինի արտադրական կարողությունները. ընկերություն
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Աշխարհում ալյումինի ամենախոշոր արտադրող «Ռուսալ» ընկերության տնօրինությունների խորհուրդը երկարաժամկետ ծրագիր է հաստատել, որի համաձայն առաջնային ալյումինի ոչ արդյունավետ արտադրական կարողությունները փուլ առ փուլ կփոխարինվեն մրցակցային ինքնարժեքով ժամանակակից արտարդրական կարողություններով:

Ծրագրի համաձայն, մինչև 2018թ.-ը նախատեսվում է 275 հազար տոննայով կրճատել Նադվոյիցկի (ՆԱԳ), Բոգոսլովսկի (ԲԱԳ), Վոլխովսկի (ՎԱԳ) և Նովոկուզնեցկի (ՆկԱԳ) ալյումինի գործարանների առաջնային ալյումինը, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ընդհանուր ծավալից 150 հազար տոնան կկրճատվի արդեն 2012թ.-ի վերջին: Մնացած մասն անհրաժեշտ կլինի կրճատել փուլ առ փուլ 2015թ.-ին (ՆԱԳ-ի և ՎԱԳ-ի էլեկտրոլիզային արտադրությունը) և 2018թ.-ին (ՆկԱԳ-ի երրորդ և չորրորդ կորպուսները):

Բոգոսլովսկի ալյումինի գործարանի համար էլեկտրաէներգիայի բարձր սակագինն աննպատակահարմար է դարձնում տնտեսապես և էկոլոգիապես անարդյունավետ էլեկտրոլիզային արտադրության արդիականացումը: Միաժամանակ ԲԱԳ-ը նախկին ծավալներով կշարունակի կավահող բաց թողնել ընկերության սիբիրյան գործարանների համար: 2016թ.-ին նաև ավարտվում են ՎԱԳ-ի և ՆԱԳ-ի համար էներգիայի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերը. էլեկտրաէներգիայի ընդունելի սակագնի բացակայությունը ձեռնարկություններում առաջնային ալյումինի արտադրությունն անշահավետ է դարձնում: ՆկԱԳ-ում կդադարեցվեն էկոլոգիապես և տնտեսապես անարդյունավետ երրորդ և չորրորդ կորպուսները՝ առաջին արտադրական տարածքի մասը, որի փակման անհրաժեշտության հարցն արդեն բազմիցս բարձրացվել է պետական մարմինների կողմից: Առաջին տարածքի արտադրությունը կազմում է ՆկԱԳ-ի կողմից գործարկվող ալյումինի ընդհանուր ծավալի շուրջ 15 տոկոսը:

Դրանք կփոխարինվեն Սիբիրի ժամանակակից բարձր արդյունավետություն ունեցող արտադրական կարողություններով, մասնավորապես՝ Բոգուչանի ալյումինի գործարանում, որի ակտիվ շինարարությունը ներկա պահին ընկերությունն է իրականանացնում:

Այն շրջաններում, որտեղ տեղադրված են  ծրագրում ներառված արտադրությունները, «Ռուսալ» ընկերությունը Տնտեսական զարգացման նախարարության, Վնեշէկոնոմբանկի, Տարածաշրջանի նախարարության և տեղական իշխանությունների հետ համատեղ մոնոքաղաքների աջակցման դաշնային ծրագիր է իրականացնելու, որն ուղղված է տարածքի զարգացմանը, բնակչության աշխատանքի տեղավորման և զբաղվածության ապահովման հնարավորությունների ընդլայնման համար գործող և նոր արտադրությունների աջակցմանը:


Այսպիսով, ընկերության որոշումը չի ազդի սոցիալական դրության և շրջանների կենցաղի մակարդակի վրա: «Ռուսալի» կողմից ներկայացված դոտացիաների շնորհիվ մոնոքաղաքների աջակցման դաշնային ծրագրի շրջանակներում՝ արտադրության բոլոր աշխատակիցներն աշխատանքի կտեղավորվեն: Երկարաժամկետ ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքից հեռացված աշխատակիցներին կառաջարկվի զբաղեցնել գործարաններում գործող թափուր տեղերը, զբաղվածության ծրագրի շրջանակներում վերաուսուցում անցնել, ինչպես նաև փոխհատուցման վճարով ընկերության մյուս ձեռնարկություններ անցնել կամ տեղափոխվել այլ շրջաններ, որոնց զարգացման հիմքը Սիբիրում «Ռուսալի» կողմից կառուցվող որակյալ կադրերի բարձր պահանջարկով գործարաններն են:

Տնօրենների խորհրդի նման որոշումը կիրականացվի միայն պետական մարմինների կողմից այն հաստատելուց, ինչպես նաև աշխատանքից հեռացված աշխատակիցների աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերը լուծելուց հետո:

«Ռուսալն» աշխարհում ալյումինի ոլորտի առաջատարներից մեկն է: Ընկերությանը բաժին է հասնում ալոյւմինի համաշխարհային արտադրության շուրջ 10 տոկոսը և ալյումինիումի օքսիդի 10 տոկոսը: Ընկերությունը շուրջ 76 հազար աշխատակից ունի: «Ռուսալն» իր ներկայությունն է ապահովել հինգ մայրցամաքներում՝ աշխարհի 19 երկրներում: Ընկերությունն արտադրանքն իրացնում է առավելապես Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Հարավարևելյան Ասիայի, Ճապոնիայի և Կորեայի շուկաներում: -0-