Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Տիգրան Ջրբաշյան․ հայ կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, քան տղամարդիկ

30.06.2025, 11:48
Կանանց ձեռներեցությունը զբաղվածության ռազմավարության մեջ առանձին և շատ կարևոր ուղղություն է
Տիգրան Ջրբաշյան․ հայ կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, քան տղամարդիկ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայ կանայք ավելի արդյունավետ են բիզնեսում, ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն, «Global Entrepreneurship Report»-ի ազգային թիմի ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։ 

«ԱՌԿԱ» գործակալության խնդրանքով այսպես նա մեկնաբանեց Global Entrepreneurship Report 2024/2025-ի թեզերից մեկը, որ Հայաստանում կանանց ձեռներեցությունը, ի տարբերություն տղամարդկանց, համեմատաբար թույլ է զարգացած։ 

«Սա քննարկման մեծ թեմա է. մենք դրանով զբաղվել ենք ժողովրդագրական և զբաղվածության ռազմավարությունների մշակման ընթացքում: Մենք խորը վերլուծություն ենք անցկացրել՝ փորձելով գնահատել կանանց մասնակցությունը հավելյալ արժեքի ստեղծման մեջ, այդ թվում՝ ձեռներեցության», - ասաց Ջրբաշյանը: 

Նրա խոսքով՝ կանանց ձեռներեցությունը զբաղվածության ռազմավարության մեջ առանձին և շատ կարևոր ուղղություն է։ 

«Մենք դեռևս չենք կարողանում պատշաճ կերպով գնահատել այսպես կոչված «խնամքի» ոլորտի չափը, որը ներառում է տնային գործերը, երեխաների և տարեցների խնամքը: Իրականում, չեմ կարծում, որ կանայք պակաս զբաղված են: Մենք պլանավորում ենք այս տարի ուսումնասիրություն անցկացնել՝ հասկանալու համար, թե ինչպես են բաշխվում պարտականությունները ընտանիքում և ինչ բեռ է դա ստեղծում», - ասաց Ջրբաշյանը: 

Նա ընդունեց, որ Հայաստանը խնդիրներ ունի երեխաների խնամքի ենթակառուցվածքների հետ կապված։ 

«Երրորդ խնդիրը, իհարկե, մեր պատրիարխալ ընտանիքների առկայությունն է, որտեղ դեռ իշխում է այն գաղափարը, որ ամուսինը պետք է գեներացնի եկամուտ, իսկ կինը պետք է լինի հիմնական ծախսողը։ Սակայն ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է, որ կանայք, որպես կանոն, ավելի արտադրողական են բիզնեսում։ Սա պատրիարխար ընտանիքի հակառակ կողմն է», – ասաց Ջրբաշյանը։

Նա պարզաբանեց, որ որպես կանոն, կանայք մեր ընտանիքներում բյուջեի կառավարիչներն են, իրենք են տնօրինում ընտանեկան բյուջեն, որը բերում է նրան, որ նրանք ծախսերի տեսակետից նույնպես շատ ավելի էֆեկտիվ են, քան տղամարդիկ։

Նրա խոսքով, քանի որ կանանց վրա ավելի պակաս պատասխանատվություն է դրված ընտանիքի ապահովման գործում, նրանք ընդունում են ավելի ռիսկային որոշումներ բիզնեսում, ինչի արդյունքում դառնում են ավելի արդյունավետ։