ՏՄՊՊՀ–ն կկազմի այն ընկերությունների «սև ցուցակը», որոնք չեն կարողանա մասնակցել պետգնումներին
15.10.2012,
15:31
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կկազմի անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների ցուցակը, որոնք չեն կարողանա մասնակցել պետգնումների անցկացման մրցույթներին, երկուշաբթի հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կկազմի անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների ցուցակը, որոնք չեն կարողանա մասնակցել պետգնումների անցկացման մրցույթներին, երկուշաբթի հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Ըստ նրա, պետգնումների ոլորտում վերջին ժամանակներում բացահայտվել են մի շարք խոշոր խախտումներ, որոնք էական վնաս են հասցնում պետբյուջեին։
«Այսուհետ մենք չենք սահմանափակվի տուգանքներով և իրավապահ մարմիններին նյութեր ուղարկելով։ Կկազմվի «սև ցուցակ», որ այդ ընկերությունները չկարողանան այլևս մասնակցել պետգնումների մրցույթներին»,– ասաց նա ՏՄՊՊՀ նիստում։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 15–ին կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում հանձնարարեց Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը լրջորեն զբաղվել պետգնումների ոլորտի խնդիրներին։ Նախագահի Վերահսկիչ ծառայության եզրակացության համաձայն, գնումների համակարգում հայտնաբերվել են մի շարք փաստեր, որոնք չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին և սկզբունքներին։
Պետության ղեկավարը նշել է, որ մի շարք ոլորտներում` քաղաքաշինություն, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն, դեղորայքի շուկայի վերահսկում, կան ինչպես գնումների, այնպես էլ բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման հետ կապված խնդիրներ կան։
Մի քանի օր անց վարչապետի հանձնարարականով ազատվել է Պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը, իսկ պաշտոնյաները նախազգուշացվել են տենդերների կազմակերպման խախտումների համար անձնական պատասխանատվություն կրելու մասին։ -0-