Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՎՏԲ Բանկը և Հայաստանի ԿԲ–ն փորձում են առավելագույնս անցավ լուծել «Արմավիայի» պարտքին վերաբերող հարցը

10.04.2013, 18:14
ՎՏԲ Հայաստան Բանկն իր բաժնետիրոջ, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկի ու «Արմավիայի» սեփականատիրոջ հետ համատեղ փորձում են առավելագույնս անցավ լուծել ավիաընկերության պարտքի հետ կապված հարցերը, հայտարարեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
ՎՏԲ Բանկը և Հայաստանի ԿԲ–ն փորձում են առավելագույնս անցավ լուծել «Արմավիայի» պարտքին վերաբերող հարցը
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ Հայաստան Բանկն իր բաժնետիրոջ, ինչպես նաև Հայաստանի Կենտրոնական բանկի ու «Արմավիայի» սեփականատիրոջ հետ համատեղ փորձում են առավելագույնս անցավ լուծել ավիաընկերության պարտքի հետ կապված հարցերը, հայտարարեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Արմավիա» ավիաընկերությունը ՎՏԲ Հայաստան Բանկին 22 մլն դոլար չմարած վարկ ունի։

«Երբ մենք խոսում ենք «Արմավիայի» և ընդհանուր առմամբ ընկերությունների խմբի մասին` հաշվի առնելով դրանց չափն ու երկրի տնտեսությունում ունեցած ավանդը, ապա պետք է, անշուշտ, առավելագույնս զգույշ քաղաքականություն վարել։ Գոյություն ունեն ԿԲ–ի կողմից Հայաստանի ղեկավարության հետ համատեղ նախապատրաստած մի շարք միջոցառումներ, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ բանկային համակարգի կորուստները»,– չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գուսևը։

Ըստ նրա` մեծ առավելությունն այն է, որ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը չի խուսափում Բանկի հետ շփումից։

«Մենք ամեն օր շփվում ենք և փորձում ենք ընդունելի լուծում գտնել։ Այդ գործընթացի ճանապարհային քարտեզը գծված է, մենք դրան համաձայն ենք, և կարծում եմ, որ կոլեգիալ ելույթ կունենանք ողջ բանկային համակարգի հետ ու կփորձենք լուծել այդ հարցը։ Այնուամենայնիվ, այս պահին ակնկալվում է, որ ելք կգտնվի»,– նշեց նա։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը հայտարարել է ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթացի մեկնարկի մասին։