Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից ՌԴ դրամական փոխանցումներ իրականացնելու համար

12.08.2020, 21:11
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից ՌԴ դրամական փոխանցումներ իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից ՌԴ դրամական փոխանցումներ իրականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն իրականացնել ԲԵՍԹ համակարգի միջոցով՝ շուկայի ամենացածր սակագնով՝ ընդամենը փոխանցվող գումարի  0,9% միջնորդավճարով՝ RUR, USD, EUR արժույթներով: Այս մասին հայտնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել իրենց դրամական փոխանցումները ոչ միայն Բանկի 73 մասնաճյուղերի միջոցով, այլ նաև հեռահար սպասարկման եղանակներով՝ Բանկի «Հեռախոս Բանկ» և «Վիդեո Բանկ» ծառայությունների միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Հեռախոս Բանկ» ծառայության միջոցով դրամական փոխանցում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը զանգահարել 87-87 հեռախոսահամարով, անցնել նույնականացում՝ տրամադրելով Ձեր անձնագրային տվյալները և փոխանցման մասին տվյալներ, որից հետո Կոնտակտային Կենտրոնի աշխատակիցը կիրականացնի դրամական փոխանցումը՝ Ձեր բանկային հաշվին առկա դրամական միջոցներից։

«Վիդեո Բանկ» ծառայությունը հաճախորդին ընձեռում է նույն հնարավորությունը՝ Բանկ վիդեո զանգ կատարելու միջոցով։ «Վիդեո Բանկ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեսազանգի միջոցով զանգահարել Բանկի Կոնտակտային Կենտրոն` Skype համակարգում VTBAoperator-ին, անցնել նույնականացում, ցույց տալ անձնագիրը, տրամադրել փոխանցման մասին տվյալներ և կատարել միջազգային փոխանցումներ՝ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:

Փոխանցված գումարը կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում գործող ավելի քան 4000 սպասարկման կետերում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև օգտվել ԲԵՍԹ համակարգի հատուկ ծառայությունից, որն ավելի հարմարավետ է դարձնում հաճախորդի համար փոխանցվող գումարի ստացումը ՌԴ-ում. հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

Առավել մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող դրամական փոխանցումների համակարգերի և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–