Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ-Հայաստան բանկը 3-5 ամսով երկարաձգել է վարկերի մարումները եկամուտները կորցրած ֆիզիկական անձանց համար

17.04.2020, 12:46
ՎՏԲ-Հայաստան բանկը 3-5 ամսով երկարաձգել է վարկերի մարումները եկամուտները կորցրած ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան բանկը 3-5 ամսով երկարաձգել է վարկերի մարումները եկամուտները կորցրած ֆիզիկական անձանց համար

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ. մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Ամփոփելով վարկային արձակուրդների առաջին ամսվա արդյունքները՝ հայտնում ենք, որ չնայած այն հանգամանքին, որ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած մեր հաճախորդներին, տրվել է հնարավորություն օգտվելու վարկային արձակուրդից, այնուամենայնիվ մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վարկերի գծով ամսական վճարումները համաձայն վճարումների գործող ժամանակացույցի»,- նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը:

Նա տեղեկացրել է, որ իրենց ֆիզիկական անձ վարկառուների 62%-ը և իրավաբանական անձ վարկառուների 42%-ը չեն խախտել իրենց վարկային ժամանակացույցով սահմանված վճարումները, ինչը վկայում է իրենց հաճախորդների մեծամասնության ՝ վարկերի մարմանհաստատուն սովորության և բարեխղճության, ինչպես նաև վարկերի մարումների վերջնաժամկետի երկարաձգման ցանկության բացակայության մասին: Իսկ ամբողջությամբ կամ մասամբ եկամուտներ կորցրած իրենց ֆիզիկական անձ վարկառուների համար Բանկը նվազեցրել է վարկային հետագա ամենամսյա բեռը միջինում 3%-ով՝ երկարաձգելով վարկային մարումների ժամանակացույցը 3-5 ամսով:

«Որոշումը ժամանակին էր մեր հաճախորդների համար և կարևոր Բանկի համար, քանի որ հաճախորդների մասին հոգատարությունն ու վերջիններիս հարմարավետությունը Բանկի կարևորագույն խնդիրն է: Բոլոր այն վարկառուներին, ովքեր շարունակում են ստանալ եկամուտներ և հնարավորություն ունեն կատարելու իրենց վարկային պարտականությունները, խորհուրդ ենք տալիս կատարել իրենց վճարումներն ըստ սկզբնական ժամանակացույցի՝ հետագա մարման ժամկետի երկարաձգումից խուսափելու նպատակով»,- նշել է բանկի տնօրենը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-