Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է հյուրատան կառուցումը Երևանում

13.06.2014, 18:38
ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է ժամանակակից հյուրատան կառուցումը Երևանի կենտրոնում: Այն ներառելու է բնակարաններ, գրասենյակային, առևտրային տարածքներ, ռեստորանային համալիր, ֆիտնես-կենտրոն:
ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է հյուրատան կառուցումը Երևանում
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը ֆինանսավորում է ժամանակակից հյուրատան կառուցումը Երևանի կենտրոնում: Այն ներառելու է բնակարաններ, գրասենյակային, առևտրային տարածքներ, ռեստորանային համալիր, ֆիտնես-կենտրոն:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման գումարը կազմում է 8 մլրդ ՀՀ դրամ: Կառուցապատումն իրականացնում է «Դի Էնդ Էյջ Գրուպ» ընկերությունը, և նախատեսվում է այն ավարտին հասցնել 2016թ.:

Հյուրատների (ապարտ-հյուրանոց) գաղափարը բավականին լայն տարածում ունի աշխարհի խոշոր քաղաքներում: Նմանատիպ հյուրանոցային ծառայությունները Հայաստանում սկսել են զարգանալ համեմատաբար վերջերս:

ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշել է. «ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից ֆինանսավորվող նոր հյուրատան կառուցումը թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր դրա կառուցման և շահագործման ընթացքում: Քանի որ սա հյուրանոցային ծառայությունների նոր տեսակ է Հայաստանում, կցանկանայի, որպեսզի համալիրը բարձր նշաձող սահմանի Երևանում այս ուղղության զարգացման համար: Վստահ եմ, որ համալիրը կգոհացնի քաղաքի հյուրերին»:

«Դի Էնդ Էյջ Գրուպ» ՍՊԸ–ն հիմնվել է 2007թ–ին. Դալմա Պլազա նախագծի իրականացման նպատակով: 2013թ.–ին ընկերությունը ձեռք է բերել «Լոգիկոն» ընկերությունների խումբը:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։-0-