Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր

13.04.2026, 15:49
Յունիբանկը հաստատել է իր համապատասխանությունը հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշներին
Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հաստատել է իր համապատասխանությունը հաճախորդների պաշտպանության միջազգային չափանիշներին։ Բանկը ստացել է հաճախորդների պաշտպանության հավաստագիր MFR միջազգային վարկանիշային գործակալությունից։

Հավաստագրումը հաստատում է, որ բանկի հաճախորդների սպասարկումը համապատասխանում է միջազգային չափանիշներին և արտացոլում է առաջընթացը լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։

Յունիբանկը վարում է հաճախորդակենտրոն քաղաքականություն և հետևողականորեն կիրառում է թափանցիկության, հաճախորդների նկատմամբ արդար վերաբերմունքի և պատասխանատու գնագոյացման սկզբունքները։

Այսօր բանկը սպասարկում է Հայաստանի աշխատունակ բնակչության ավելի քան մեկ երրորդին՝ 50 մասնաճյուղերի, 400 պրոմո կետերի և թվային լուծումների միջոցով։ Բանկն առաջիններից էր Հայաստանում, որ ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սկորինգ։