Հայաստանում սպառողական գները 10 ամսվա ընթացքում զրոյական աճ են գրանցել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2024 թվականի հունվար-հոկտեմբերին, ըստ նախնական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զրոյական աճ են գրանցել։ Այս մասին են վկայում վիճակագրական կոմիտեի տվյալները։
Սպառողական գների զրոյական աճ էր գրանցվել նաև ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, գրանցվել է 0,6% աճ, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0,3%-ով։
Ըստ տվյալների՝ արդյունաբերական ապրանքների գները 2024 թվականի հունվար-հոկտեմբերին, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3,1%-ով։ Արտադրական ապրանքների գներն ընթացիկ տարվա հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել են 4,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 1,8%-ով։