2021 թ.-ի հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ փոխադարձ առևտրի ծավալն աճել է 32.4%-ով, արտահանման ծավալների աճը կազմել է 27.4%
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ առևտուրն արագ տեմպերով վերականգնվում է: 2021 թ.-ի հունվար-նոյեմբերին փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 65.5 մլրդ դոլար, ինչը 32.4%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և 17.8%-ով` ավել 2019թ.–ի հոևւնվար–նոյեմբերի մինչկոդիվային ժամանակաշրջանից : Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Փոխադարձ առևտրում արտահանման ծավալների աճ է գրանցվել ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ Ղազախստանում՝ 35.3%, Ռուսաստանում՝ 35.2%, Ղրղըզստան՝ 30.4%, Հայաստանում՝ 27.4%, Բելառուսում՝ 24.8 %։
Շարունակվում է պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի ակտիվ առևտուրը։ 2021թ.-ի հունվար-նոյեմբերին, 2020 թ.-ի հունվար-նոյեմբերի համեմատ, Հայաստանից ԵԱՏՄ շուկա մատակարարումների ծավալն աճել է 29.5%-ով, Ռուսաստանից՝ 27.3%-ով, Ղրղըզստանից՝ 17.3%-ով։–0–